18:55 24.05.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք չի խոստացել և ոչ էլ թույլ է տվել, որ այդպիսի տպավորություն ստեղծվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս հայտարարությունն արել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։
«Ընդդիմադիր մեր գործընկերները երկար ժամանակ տանում են մի այսպիսի խոսույթ, որ ես պատերազմի ժամանակ բանակցությունների ընթացքում խոստացել եմ միջանցք և հիմա չեմ տալիս այդ միջանցքը, դրա համար էսկալացիաներ են տեղի ունենում և իրավիճակը անկայուն է։
Ես անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի։ Ես կարող եմ ապացուցել երդվյալ ատենակալների ձևաչափով, որ ես երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան եմ ուզում անել։ Ես չեմ ասում սա ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն։ Ես ասում եմ, որ սա կարող եմ ապացուցել, որ դրան առարկություն այլևս չի կարող լինել։ Այլ բան, որ կան նյութեր, որ կարող եմ իմ որոշմամբ ապագաղտնիացնեմ, բայց դե հասկանում ենք, որ դա մենակ ինձ հետ կապված չի»,- ընդգծել է վարչապետ։
16:27 21.05.2025
Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...
16:18 21.05.2025
Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողինՄայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...
16:14 21.05.2025
ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...
16:10 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
16:03 21.05.2025
Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...
15:55 21.05.2025
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […] ...