Պուտինը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կնպաստի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.09 oC

Պուտինը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կնպաստի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով

23:36 25.05.2023

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Պուտինն այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Ընդգծեմ, որ մեր առևտրաշրջանառությունը վտահ դրական դինամիկա է գրանցում։ Անցած տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով, հասել է 5 միլիարդ դոլարի։ Այս տարվա հունվար-մարտին ավելացել է ևս 1․5 միլիարդ դոլարով։ Եթե այս պրոցեսը շարունակի ընթանալ նույն տեմպերով, մենք ակնհայտորեն կգերազանցենք նախորդ տարվա ռեկորդը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Պուտինն ընդգծել է, որ ևս մեկ անգամ Հայաստանի վարչապետի հետ դեմ առ դեմ քննարկել է այդ հարցը, հնարավորություն կունենան նաև տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման հարցը քննարկել եռակողմ ֆորմատով հանդիպմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Հարցերը շատ կարևոր են, զգայուն։ Վստահ եմ, եթե մենք ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, որոշումների հանգնենք այդ հարցերի վերաբերյալ, դա անկասկած շահավետ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, սակայն ոչ միայն այդ երկու երկրի համար։ Դա շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար, որովհետև դրանով շահագրգռված են շատ պետություններ, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական ուղղությամբ այդ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու տեսանկյունից»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար։

ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել նաև այն բանի համար, որ վերջինս համաձայնվել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

14:26 21.05.2025

Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...

Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

14:17 21.05.2025

Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա Իսպանիայում

Չեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […] ...

Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

14:06 21.05.2025

Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

13:58 21.05.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...

Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասին

13:50 21.05.2025

Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել: «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց քիչ խաղաժամանակ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: […] ...

Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ Միրզոյան

13:42 21.05.2025

Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ Միրզոյան

Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...

BACK_TO_TOP