14:51 26.05.2023
Ներկա հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ տեսանելի ապագայում հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհավաքվեն հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։
«Ամեն ինչ ամբողջությամբ վերջնական տեսքի բերելու խնդիր չկա, քանի որ կարևորն, ամեն դեպքում, վերջնական արդյունքն է, ժամանակի հետևից ոչ ոք չի ընկնում», – ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «հենց սա հաշվի առնելով էլ հազիվ թե այժմ որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը»:
«Չնայած, ինչպես երեկ ասվեց հանդիպմանը, այժմ հանգամանքները շատ առումներով փոխվել են, և, ըստ էության, այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս արդեն տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման», – ասել է Պեսկովը։
Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ ՌԴ նախագահը նշել է, որ այդ հարցում առկա խոչընդոտները հիմնականում տեխնիկական բնույթի են և հաղթահարելի։ Կողմերը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից նույն հարցով հանդիպելու են երեք երկրների փոխվարչապետները։
14:26 21.05.2025
Լավրովը պնդում է, թե ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը անմիջապես արձագանքել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, Միրզոյանը հակադարձում էՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անմիջապես արձագանքել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձում է և շեշտում՝ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են […] ...
14:17 21.05.2025
Չեմպիոնների լիգայի 2027թ. եզրափակիչը կկայանա ԻսպանիայումՉեմպիոնների լիգայի 2026-27 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Իսպանիայում, տեղեկացնում Reuters-ը: Իսպանիայի սպորտի նախարար Պիլար Ագիլերան հայտարարել է, որ եզրափակիչը կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում: Ակումբի ներկայացրած հայտի համար պարտադիր են եղել երկրի կառավարության երաշխիքները նման խոշոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և Իսպանիան այդ երաշխիքներն արդեն ներկայացրել է: ՈՒԵՖԱ-ն պաշտոնական որոշումը կհայտնի սեպտեմբերին, սակայն գործնականում ամեն ինչ որոշված է: […] ...
14:06 21.05.2025
Մայիսի 22-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
13:58 21.05.2025
Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոցՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի հայկական կիրակնօրյա դպրոց, ծանոթացել դպրոցի գործունեությանը, հանդիպել ուսուցիչների և սովորողների հետ: Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սփյուռքի հայկական կրթօջախների համար ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող պետական ծրագրերը: Նա դպրոցի անձնակազմին հորդորել է մասնակցել սփյուռքի կրթամշակութային կառույցների համար ՀՀ կրթության, […] ...
13:50 21.05.2025
Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները․ Սյոմինը՝ Թիկնիզյանի մասինՄոսկվայի «Լոկոմոտիվի» լեգենդար նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խոսքերը: Հայ ֆուտբոլիստը դժգոհություն էր հայտնել քիչ խաղաժամանակ ստանալու համար և թիմը փոխելու ցանկություն էր արտահայտել: «Ինձ դուր են գալիս այդպիսի ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց քիչ խաղաժամանակ տրամադրելու համար: Դա նշանակում է, որ նրանք անտարբեր չեն իրենց մասնագիտության ու ակումբի նկատմամբ: […] ...
13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ ՄիրզոյանՀայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք […] ...