17:09 13.03.2018
«Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգների ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված մարինացված վարունգի խմբաքանակում որդեր հայտնաբերվելու փաստերի հետ:
Հայտարարությունում ասվում է.
«Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր: Ընկերությունը նույն օրն ինքնակամ կապ է հաստատել քաղաքացու հետ` փորձելով պարզել մանրամասներ առկա խնդրի վերաբերյալ:
Նմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ առկա են սեխի ճանճի թրթուրներ: Փորձաքննության արդյունքները ներկայացվել են հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությանը, որը հանդիսանում է ինչպես «Lutik»-ի, այնպես էլ մի շարք միջազգային ճանաչում ունեցող այլ բրենդերի արտադրող: Ընկերությունից պարզաբանել են, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում և քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրակիր վարունգներ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ արտադրող գործարանն ուներ HACCP անվտանգության համակարգ, ինչպես նաև, որ մթերքը ենթարկվել էր լաբորատոր փորձաքննության անվտանգության բոլոր ցուցանիշների նկատմամբ, որի արդյունքում որևէ խախտում չէր հայտնաբերվել, ինչն էլ իր հերթին ապացույց էր, որ մթերքը որևէ կերպ չէր կարող վնասել մարդու առողջությունը, կազմակերպության կողմից որոշում էր կայացվել շարունակել վարունգի իրացումը, քանզի հսկայական խմբաքանակում հնարավոր էր դա լիներ միակ և վերջին դեպքը:
Սակայն ընդամենը օրեր անց պարզ դարձավ, որ նույն խմբաքանակում ևս մեկ դեպք է արձանագրվել և, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը պատրաստակամ է փոխհատուցելու այն տհաճության դիմաց, որը կարող էր առաջանալ քաղաքացու մոտ, այդուհանդերձ որոշում է կայացվել իրացման ցանցից դուրս բերել հոկտեմբեր ամսվա ողջ խմբաքանակը` անկախ այն հանգամանքից, որ վերջիններս անվտանգ են, քանզի ընկերության համար կարևոր է սպառողի վստահությունն ու անվտանգության և որակի երաշխիքը, իսկ այդ խմբաքանակի հանդեպ չկա վստահություն, որ նման դեպք այլևս չի կրկնվի:
Միաժամանակ տեղեկացնենք, որ հետկանչի գործընթացը շարունակական պրոցես է: Մայրաքաղաքի, ինչպես նաև մարզերի խոշոր իրացման ցանցերից արդեն իսկ դուրս է բերվել նշյալ խմբաքանակը, այդուհանդերձ կան իրացման կետեր, որոնք ապրանք ձեռք են բերում խոշոր իրացման կետերից և շուկաներից, որոնց մասին կազմակերպությունը չունի տեղեկատվություն: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրացման որևէ կետում «Lutik» ապրանքանիշի հոկտեմբեր ամսվա արտադրության մարինացված վարունգի խմբաքանակ նկատելու դեպքում տեղեկացնել կազմակերպությանը` զանգահարելով +37491 15 04 05 հեռախոսահամարով: Անկախ այն հանգամանքից, որ մթերքը վտանգավոր չէ առողջության համար` նույն հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել մթերքը, բայց չեն ցանկանում օգտագործել և ցանկանում են հետ վերադարձնել: Հարգանքով` Մինի-Բասկոնիա
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...