18:38 01.06.2023
Գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի Շիրակի մարզում ուշ սկսվեցին։ Անձրևային օրերն էին պատճառը։ Ցածրադիր հողերում գարնանացանն ամբողջությամբ ավարտված է, բարձր լեռնային հողերում թեև տարբեր ժամանակահատվածում են վարուցանք պլանավորում, բայց նախնական կանխատեսումներով կամ հաշվարկներով նախորդ տարվա համեմատ գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներն այս տարի ավելանալու են։
Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում գարնանացան գարուց բացի, ցորեն էլ ցանել։ Հիմա էլ հողը պարարտացնում են այլ մշակաբույսերի համար: Եթե մի երկու տարի նույն տեղում ցորեն են մշակել, այժմ կարտոֆիլ են ցանում։ Բայց միշտ չէ, որ եղանակներն ու գյուղացու սպասելիքները համատեղելի են։ Ոռոգման ջրից թե բողոք չունեցան, բերք կստանան, թեև ամեն ինչ բնությունից է կախված, միայն կարկուտ ու երաշտ չլինի։
Գարնանացանի համար սուբսիդավորում վերջին տարիներին չկա, այս տարի պարարտանյութի համար պետական աջակցություն չի գործում։ Գյուղացին դժգոհում է սերմացուի պակասից, հողը մշակելու թանկությունից, բայց միևնույն է՝ հողը պարապ չի թողնում։ Աշունը լավ բերք ունենալու համար հողագործը շատ լավ գիտի ինչ է պետք՝ նախ ցանքաշրջանառություն, լավ սերմացու և ժամանակին պարարտացում ու ջուր։
Ցանքատարածքների ավելացման համար նաև նպաստավոր գործոն է համարվում հողերի ապահովագրությունը, գարնանային սեզոնին վարուցանքի համեմատաբար էժան ծախսերը։
«Նախորդ տարի գրեթե 2․5-3 անգամ ավելի բերք ենք ստացել, գյուղացիական տնտեսություններն ունեին համապատասխան քանակությամբ կուտակված սերմացուի պաշար, ինչպես նաև կարտոֆիլի տնկանյութի պաշար, որը խնդիր չէր առաջացնում, ինչպես նաև այս տարի գիտենք՝ և՛ դիզվառելիքի, և՛ պարարտանյութի արժեքները շուկայում ցածր են, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատությամբ»,- Shantnews-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Ռոման Համայակյանը։
Շիրակի մարզի 78․000 հա վարելահողերից, ոռոգելի է 20 հազարը, մնացածը կա՛մ անջրդի է, կա՛մ անմշակ է մնում։ Գյուղացին անջրդի հողերում վարուցանքն անում է տեղումների հույսին։ Հիմնականում Աշոցքի ու Ամասիայի բարձրլեռնային հողերի մեծ մասը ոռոգելի չէ։
«Պետք է նշեմ, որ ջրամբարներում կա բավարար քանակությամբ կուտակված ջուր։ Այս պահի դրությամբ Կառնուտում հնարավորություն կա մեխանիկական եղանակով՝ դոտացիոն սկզբունքով, ջրալցում իրականացնել։ Կառնուտում ջրալցում իրականացվում է․ այս պահի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ունենք շուրջ 1 մլն խորանարդով ավելի ջուր կուտակված։ Մենք խնդիր ունենք Վարդաքարի, Սառնաղբյուրի ջրամբարների կուտակման հետ կապված, որովհետև տեղումների քանակը պակաս է, իսկ այդ ջրամբարները լցվում են հեղեղատարներով տեղումների հաշվին»,- նշեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը։
Վարուցանքի մասին տվյալներն վերջնական ու ամփոփ պատկեր կունենան, երբ հյուսիսային տարածաշրջաններում աշխատանքներն ավարտված կլինեն։ Թեև, նախնական արդյունքներով, նախորդ տարիների համեմատ կարտոֆիլ ավելի շատ են ցանել, այլ մշակաբույսերի ցանքատարածքներն են ավելացրել։ Հիմնականում անջրդի հողերը, եթե տնտեսությունները չմշակեն էլ, կթողնեն խոտհարքի տակ, որ անասնակերի պակաս չունենան։
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...