ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. ԱԽ քարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. ԱԽ քարտուղար

23:12 04.06.2023

Այս պահին մեր՝ ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով, իհարկե, որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ամրապնդելու համար, և շարունակելու ենք այս աշխատանքը։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին ինչ օգուտ է բերում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Դժվար կլինի նպաստելու որևէ օրինակ գտնել 2020 թվականից սկսած. Ադրբեջանի կողմից երեք լայնածավալ հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն Հայաստանին ցույց չի տվել, և երբ վերջում հայաստանը այլընտրանքներ որոնեց և գտավ, այնպիսի այլընտրանք, ինչպիսին է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ Հայաստանում տեղակայումը, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսեց առաջարկել իր օգնությունը։ Հայաստանը երեք անգամ հարձակման է ենթարկվել, և վերջում այսպես կոչված ռազմական դաշինքն առաջարկում է փաստահավաք առաքելություն ՀՀ-ում. սա առնվազն լուրջ չէ»,- նշել է Գրիգորյանը։

Նա նաև անդրադարձել է ՌԴ-ից զենքի գնման համար վճարելուն և մատակարարում չիրականացվելու խնդրին։

«Մենք ՌԴ-ից զենք ենք ակնկալել ստանալ, որը չի հասել. հաջորդ շաբաթ մեկնելու եմ Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանդիպմանը, եթե երկկողմ հանդիպում տեղի ունենա, կքննարկենք երկկողմ հարաբերությունների հարցեր։ Բայց հաշվի առնելով այն իրականությունը, որ գոյություն ունի՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմը, Ռուսաստանի կարողությունը սպասարկելու իր պատերազմը և այն, որ կարողությունն այնքան էլ մեծ չէ, որ արտահանում լինի, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով. կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ինտենսիվ քննարկումներ ենք ունենում զենք գնելու մասով. մի մասով արդյունքներ ունենք, մյուս մասով բանակցությունները շարունակվում են։ Հայաստանը եթե խնդիրներ է ունենում, այլընտրանքային լուծումներ է գտնում մինչև գոյացած խնդիրը լուծվի»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Նա շեշտել է, որ անվտանգություւնը բազմաշերտ է, և անվտանգության ապահովման համար պետությունները կարիք ունեն ոչ միայն ռազմական դաշինքների մաս լինել, այլև սեփական կարողություններն ունենալ. «Այս կոնտեքստում շատ կարևոր է Հայաստանի ողմից առաջ տարվող խաղաղության օրակարգը։ Կարող է քննադատություն հնչել,որ Հայաստանը խաղաղության օրակարգ է տանում, Ադրբեջանը սրան մարտահրավեր է նետում, բայց մեր խաղաղության օրակարգը նաև որոշակի կայունություններ է ստեղում. այս պահին Հայաստանը հիմնականում կենտրրոնացած է իր կարողություններն ավելացնելու, որևէ այլընտրանք չի փնտրում միջազգային անվտանգային կազմակերպությունների մասով, և նաև մենք տեսնում ենք երկկողմ համագործակցությունը՝ որպես հավելյալ երաշխիքներ։ Ինտենսիվ զարգանում են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, ինտենսիվ զարգանում են Հայաստան-ԵՄ մի շարք երկրների հետ հարաբերությունները, Հնդկաստանի հետ ունենք շատ բազմաշերտ  համագործակցություն, հարևան երկրների հետ ենք հարաբերությունները փորձում կարգավորել և ինտենսիվ համագործակցություն ունենալ։ Չեմ ասի, որ ամբողջովին մեր անվտանգության պահանջարկի հարցերը լուծվում են, բայց սրանք ուղղություններ են, որոնցով փորձ ենք կատարում մի մեծ ծավալ փակել»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP