11:52 05.06.2023
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծաղիկների, մասնավորապես՝ հոլանդական վարդերի մանրամեծածախ վաճառքի և արտահանման գործունեությամբ զբաղվող ընկերությունը 2021-2023 թվականների ընթացքում հանրապետության տարածքում վաճառված ծաղիկների համար կազմված հաշվարկային փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ: Մասնավորապես, ծաղիկների վաճառքի մեկ միավորի գինը հարկային հաշիվներում նշվել է 80-208 ՀՀ դրամ, իսկ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններում՝ 60-250 ՀՀ դրամի սահմաններում, մինչդեռ ծաղիկներն իրականում վաճառվել են նվազագույնը 400 ՀՀ դրամ արժեքով։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք բերված ելակետային տվյալների հիմքով, կատարվել է նախնական հաշվարկ․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 33 միլիոն (32.806.747) ՀՀ դրամի վնաս:
ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ գնորդ ընկերությունների անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում մատակարարվող ապրանքների իրական գները խեղաթյուրելուց։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...