Ամենավատ բանը Թուրքիայի համար` գալիք 15 տարին նախորդ 15 տարվա պես շարունակելը կլինի. Տարոն Աճեմօղլու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Ամենավատ բանը Թուրքիայի համար` գալիք 15 տարին նախորդ 15 տարվա պես շարունակելը կլինի. Տարոն Աճեմօղլու

18:25 05.06.2023

Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։

Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ  ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։

«Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք 15 տարին նախորդ 15 տարվա կամ 1990-ականների նման շարունակելը կլինի։ Սա մի համակարգ է, որտեղ արտադրողականությունը բարձր չէ, դեմոկրատիան չի ամրապնդվում, և անգամ տնտեսության անկայունությունը 1990-ականների նման մե՛կ աճում է, մե՛կ նվազում։

Հնարավորության պատուհանն առաջիկա 15 տարին է։ Եթե 15 տարի հետո Թուրքիան զարթնի, շատ ուշ կլինի։ Քանի որ կորցրած կլինի իր երիտասարդ բնակչությանը, տեխնոլոգիական առումով հետ ընկած կլինի, իր պոտենցիալ ուժը կորցրած կլինի։ Շատ ողբերգական կլինի, եթե գալիք 15 տարին մենք վատնենք այնպես, ինչպես նախորդ 15 տարին կամ 1990-ականները»։

Աճեմօղլուն, խոսելով Թուրքիայի կրթական համակարգի մասին, նշել է, որ այն վերանայման կարիք ունի։

«Երիտասարդներին ճիշտ չեն ուղղորդում մասնագիտական ընտրության հարցում, քանի որ  ճարտարապետներն առհասարակ տարօրինակ կերպով քիչ թիվ են կազմում, իսկ համակարգչային մասնագետների բացարձակ աճ չկա։ Թե ինչպես ենք ոտքի կանգնելու հատկապես այս արհեստական բանականության զարգացման գործում, չգիտեմ»,-Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ եզրափակել է Աճեմօղլուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP