19:44 05.06.2023
Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեկնարկած՝ «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակներում, Գյումրու սելեկցիոն կայանի տարածքում, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամը հիմնել է ջերմոց և տնկարան, որոնց բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր։
Ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ կարևորելով նախաձեռնություն:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է։ Այս ոլորտում կարևոր դերակատարներից մեկը հանրապետության ամենամեծ սերմնաբուծական գիտական կենտրոնն է՝ Գյումրու սելեկցիոն կայանը։ Կլիմայի փոփոխության ազդեցությունը նոր մարտահրավերներ է նետել մասնագետներին, որոնց դիմակայելու և հաղթահարելու համար շատ կարևոր են նորարարական մոտեցումները։ Լիահույս ենք, որ Եվրոպական միության ծրագրերի շրջանակում, Ձեր գործուն մասնակցությամբ, դիմակայելի կլինեն բոլոր մարտահրավերները։ Շիրակի մարզպետի աշխատակազմն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է սատարելու յուրաքանչյուր նախաձեռնություն, ինչն իր նպաստը կբերի մարզի զարգացմանը»։
Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալը, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի, Գյումրու Սելեկցիոն կայանի ներկայացուցիչները շրջել են ջերմոցում, ծանոթացել արդեն կատարված աշխատանքներին, խոսել առաջիկա անելիքներից ու ծրագրերից։ Նշենք, որ ջերմոցի և տնկարանի շինարարական և ինժեներական աշխատանքները կատարվել են 2022-ին։
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...