21:35 22.06.2023
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գործող՝ երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրս գրված շրջանավարտների դրամական աջակցության և բնակելի տարածության վարձավճարի հատուցման կարգերը և լրացումներ և փոփոխություններ կատարել մի շարք որոշումներում: Որոշման նպատակն է աջակցել մանկատան շրջանավարտներին ինքնուրույն կյանքի անցման փուլում։
Ըստ հիմնավորման՝ մանկատան շրջանավարտը ներկայումս չունի սեղմ ժամկետում սոցիալական երաշխիքներ ստանալու հնարավորություն։ Հաստատությունից դուրս գրվելուց հետո շրջանավարտի առաջնային կարիքներից է կացարանի և կեցության խնդիրները։ Վերջին տարիների մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովման (բնակարանի գնման վկայագիր, բնակարանի նվիրաբերության) գործող պետական ծրագրեր այժմ առկա չեն, իսկ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անհատույց օգտագործման իրավունքով տրվող առկա կացարանների թիվը պակաս է, քան շահառուների թիվը, որի արդյունքում ձևավորվել է շահառուների հերթացուցակ։ Ուստի, մինչև պետական նոր ծրագրերի գործարկումը կամ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների թվի ավելացումն, առաջարկվում է մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարանի վարձավճարի հատուցում։
Կառավարությունը նաև փոփոխություններ է կատարել ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման վերաբերյալ որոշման մեջ՝ գործընթացում դեռևս առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել որոշման մեջ, որով կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացներն ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի հարցը՝ շուրջ 30 շահառու: Միջոցառման շրջանակում 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 286-ը։
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...
23:16 20.05.2025
Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը: Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին: Ամորիմը ակումբը մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, […] ...
23:08 20.05.2025
Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետԱդրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […] ...
22:56 20.05.2025
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավորՄայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:40 20.05.2025
Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԸնթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...