18:19 14.03.2018
Գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Անդրադարձ է եղել նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին:
Գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես զեկուցել է, որ ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով:
Հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով:
Հանրապետության Նախագահին Արմեն Հարությունյանը ներկայացրել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ:
Դրանից բացի, 2017 թվականի փետրվարից գործարկվել է էլեկտրոնային աճուրդներին մասնակցելիս վճարային նոր համակարգը, որն աճուրդի մասնակիցների համար ավելի է դյուրինացնում գործընթացը: Արմեն Հարությունյանի ներկայացմամբ՝ 2017 թվականին աճել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների թիվը, ինչը վկայում է աճուրդների գործընթացի թափանցիկության և դրա նկատմամբ հետաքրքրության աճի մասին:
Գլխավոր հարկադիր կատարողի զեկույցը ներառել է նաև ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված մի շարք նորարարություններ, որոնցից է քաղաքացիների առցանց գրանցման համակարգի ներդրումը վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում: 2017-ին պատրաստվել և տարածվել են տեղեկատվական տեսանյութեր՝ իրազեկման հոլովակներ՝ ծանուցման այլընտրանքային էլեկտրոնային մեխանիզմների, ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի, առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների և դրանց մասնակցության ընթացակարգի մասին:
Ըստ Արմեն Հարությունյանի՝ 2017 թվականին ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին:
Ինչ վերաբերում է 2018 թվականին նախատեսված միջոցառումներին, ապա դրանք առնչություն ունեն կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կատարողական վարույթների իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի հետ:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը կատարողական վարույթների որակի նկատմամբ, ակտիվ համագործակցություն ապահովել վարչական մարմինների հետ կատարողական վարույթներին առնչվող հարցերում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման միջոցով հասնել մարդկային ռեսուրսների հնարավորինս քիչ օգտագործմամբ վարույթների արդյունավետության բարձրացմանը:
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:50 15.05.2025
Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համարՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...