Վարչապետը մասնակցել է սպառողների իրավունքներին նվիրված խորհրդաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Վարչապետը մասնակցել է սպառողների իրավունքներին նվիրված խորհրդաժողովին

10:15 15.03.2018

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր  խորհրդաժողով է հրավիրվել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Խորհրդաժողովի խորագիրն է «Անվտանգ սնունդ, թվային լուծումներ»: 

«Խորագիրը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին: Ես կարծում եմ, թվայնացումն ընդհանրապես ամենաակտուալ թեմաներից մեկն է՝ բոլոր ոլորտներին վերաբերող: Յուրաքանչյուր հանրապետական գործադիր մարմին պետք է կարևորի թվային գործիքների ներդրումը՝ հաշվի առնելով դրանց մի շարք առավելությունները: Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորվում են ՍԱՊԾ նախաձեռնած միջոցառումները, ինչպես օրինակ՝ պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի մշակումը և այլն: Նման միջոցառումների նպատակն է ամրապնդել հանրային, պետական ու մասնավոր հատվածի պատասխանատվությունը սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հարցերում», – ասել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ առանց միմյանց հետ համագործակցելու, խնդիրների մասին բարձրաձայնելու, երբեմն նաև՝ քննադատելու, հնարավոր չէ լուծում տալ խնդիրներին:

Ըստ  Կարեն Կարապետյանի՝ սպառողի պաշտպանվածությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին, ուստի այդ առումով մեծ է հատկապես հասարակական կազմակերպությունների ԶԼՄ-ների դերակատարությունն ու ակտիվությունը:

 

Հիշեցնենք, որ Մարտի 15-ը համարվում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Դեռևս 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական իրավունքները՝

Տեղեկացված լինելու իրավունք
Անվտանգության իրավունք
Ընտրության իրավունք
Լսելի լինելու իրավունք
Վնասի փոխհատուցման իրավունք
Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ «Բարսելոնան» կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից․ Դեկու

22:37 15.05.2025

Կարծում եմ՝ «Բարսելոնան» կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից․ Դեկու

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն կարծում է, որ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Լամին Յամալից: «Կարծում եմ՝ թիմը կախվածություն ունի Ռաֆինյայից ու Յամալից: Հնարավոր է՝ մեզ պետք են նոր խաղացողներ նմանատիպ բնավորությամբ: Մեր կազմը բալանսավորված է: Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր արդեն թիմում են: Նախորդ տարի ես ասում էի, որ ոչ մեկին իրավունք […] ...

Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ-ի կառավարիչների լիագումար նստաշրջանին

22:30 15.05.2025

Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ-ի կառավարիչների լիագումար նստաշրջանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակներում մասնակցել է Կառավարիչների լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Նախարար Հովհաննիսյանը խոսել է Վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ համագործակցության, տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաև ֆինանսական կայունության ապահովման համատեքստում խաղաղության պահպանման կարևորության մասին: ...

Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին

22:24 15.05.2025

Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբին

Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […] ...

ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան

22:17 15.05.2025

ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […] ...

«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստով

22:08 15.05.2025

«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստով

Մադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։ ...

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

22:03 15.05.2025

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP