Ադրբեջանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ կենցաղային զրկանքներով չեն կարող մեր բնական իրավունքները խլել մեզնից. Արտակ Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

Ադրբեջանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ կենցաղային զրկանքներով չեն կարող մեր բնական իրավունքները խլել մեզնից. Արտակ Բեգլարյան

18:16 09.07.2023

ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը պարզաբանող հրապարակում է կատարել Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման և կրկին ընդհատման վերաբերյալ:

«Մի քանի կարևոր դիտարկում Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման և կրկին ընդհատման վերաբերյալ.
1. Երեկ (հուլիսի 8-ին) Ադրբեջանը վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը՝ Արցախի իշխանությունների ու «Արցախգազ» ընկերության համար անակնկալ կերպով, իսկ ժամեր առաջ՝ նորից ընդհատել այն:
2. Թե այս վերականգնման պատճառները որոնք են, մենք միայն կարող ենք ենթադրել, քանի որ բավարար տեղեկություններ չունենք: Մի բան է հստակ, որ արցախյան կողմի հետ այդ թեմայով որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել:
3. Այս քայլի գլխավոր նպատակը միգուցե կոնկրետ պահի արտաքին ճնշումը որոշակիորեն նվազեցնելն էր, սակայն վստահ եմ, որ մի շարք այլ նպատակներ էլ են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները, օրինակ՝ ցանկացած պահի անակնկալ կերպով միացնել-անջատելու միջոցով հարուցել մշտական անորոշություններ և տարաբնույթ բամբասանքներ ու կասկածներ Արցախի բնակչության շրջանում, որի օգտին է խոսում այսօրվա ընդհատումը: Չեմ բացառում նաև այն հանցավոր դիտավորությունը, որ 109-օրյա անընդմեջ դադարից հետո գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է լրացուցիչ միջադեպերի ու մարդկային կորուստների պատճառ դառնալ:

4. Հատկապես անորոշության ու անօգնականության զգացողությունների հարուցման նպատակը հաշվի առնելով՝ հարկ է գիտակցել ու մշտապես հոգեբանորեն պատրաստ լինել, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի անակնկալ կերպով վերականգնել ու ընդհատել գազամատակարարումը: Եվ այդպիսի պայմաններում մենք պետք է զերծ մնանք լրացուցիչ ներքին տեղեկատվական-հոգեբանական իրարանցում ստեղծելուց՝ թե՛ վերականգնման և թե՛ ընդհատման դեպքում: Ահա այդ նկատառումից ելնելով ու հաշվի առնելով իրավիճակի անորոշությունը՝ երեկ լիազոր մարմինները չեն շտապել պաշտոնական տեղեկություն հրապարակել վերականգնման մասին:

5. Հունիսի 15-ից ընդհանրապես Արցախ չի մատակարարվում վառելիք, ի թիվս առաջին անհրաժեշտության մնացած ապրանքների, և արդեն լրջագույն խնդիրներ են առաջացել ներքին տեղաշարժի հետ կապված: Հատկապես այդ պատճառով գազամատակարարման վերականգնումը որոշակիորեն կմեղմացներ մարդկանց զրկանքները ներքին տեղաշարժի ու կենցաղի կազմակերպման առումով, բայց գլխավոր հիմնախնդիրը շարունակում է մնալ բուն շրջափակումը:

6. Ամեն դեպքում Ադրբեջանի իշխանությունները պիտի գիտակցեն, որ գազի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ կենցաղային զրկանքներով չեն կարող մեր բնական իրավունքները խլել մեզնից և կոտրել ազատության մեր ոգին ու կամքը:

7. Արցախի լիակատար պաշարումը, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանումները մարդկության դեմ հանցագործության դրսևորումներ են, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը հրատապ ու գործնական միջոցներով պետք է վերացնի այս խախտումները և կանխի հումանիտար աղետի հետագա խորացումը: Իսկ դրա կատարման պարտադիր ձևերից մեկը մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն է, քանի որ հումանիտար աղետը զուտ հետևանքն է մեր ժողովրդի քաղաքական իրավունքների ու ազատությունների բռնաճնշման»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:16 15.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

09:00 15.05.2025

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

Քանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

08:50 15.05.2025

Ալ-Շարաան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումը պատմական և խիզախ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը պատմական է և համարձակ։ Այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Հեռարձակումն իրականացրել է Al Hadath հեռուստաալիքը։ «Պատժամիջոցների վերացման որոշումը պատմական էր և համարձակ: Այսօր լուրջ աշխատանք է սկսվել, և դրա հետ մեկտեղ՝ ժամանակակից Սիրիայի վերածնունդը։ Նոր Սիրիան մասնակցել է […] ...

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

08:39 15.05.2025

Axios. Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված

Իսրայելը համաձայնել է վերսկսել մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված մարտ ամսից ի վեր առաջին անգամ, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) ԱՄՆ-ի նամակը Իսրայելի կառավարությանը։ Մարտի սկզբին Իսրայելը դադարեցրել էր հումանիտար օգնության մատակարարումը տարածաշրջան։ «Իսրայելի կառավարությունը համաձայնել է վերսկսել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները»,- գրում է պորտալը։ Նշվում է, որ GHF-ը […] ...

BACK_TO_TOP