Դպրոցները պետք է ապակուսակցականացվեն. ԿԳ փոխնախարարի հանդիպումը Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+28.09 oC

Դպրոցները պետք է ապակուսակցականացվեն. ԿԳ փոխնախարարի հանդիպումը Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ

16:03 27.08.2018

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որի ժամանակ սովորաբար հաշվետվություն է ներկայացվում, թե մարզում քանի դպրոց կա, քանի առաջին դասարանցի և քանի բուհ ընդունված շրջանավարտ, բայց այս անգամ օգոստոսյան խորհրդակցությունն այլ օրակարգով է ընթացել:

Կրթության  և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը խոսել է դպրոցներում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթների բացահայտումների, դրամահավաքության և ավագ դպրոցների կայացմանը խոչընդոտող պատճառների մասին: Ներառական կրթությանը հատկացված գումարների յուրացումներ, մրցույթների անցկացման կարգի խախտումներ թույլ տված տնօրենների անուններ այսօր չհնչեցին: Այն, որ բազմաթիվ դպրոցներում խախտումներ են տեղի ունեցել, մարզպետարանի աուդիտի բաժինն է պարզել: Լուրջ խախտումների մասով քրեական գործեր են հարուցվել:

«Ուսուցիչների միջոցով ստեղծում են «Վայբեր» խմբակային չաթեր, չաթերում քննարկում  են, թե ուսուցիչը ինչ նախասիրություններ ունի, ծաղիկը որտեղից պետք է ձեռք բերել: Չաթերը տեսել ենք, մեկ դեպք չէ: Ցավոք, մանկապարտեզներում էլ է այդպես: Հետո գրում են՝ ծաղիկ պետք չէ, փողը բերեք, որովհետև հարց ունենք լուծելու: Ուսուցիչներն արժանի են աշխարհի ամենալավ նվերին, բայց դա թողեք ծնողների հայեցողությանը»,- ասել է կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

ԿԳ նախարարի տեղակալը հորդորել է ծնողների հայեցողությանը թողնել՝ ինչ ծաղիկ ուսուցչին նվիրել ու երեխային ինչ հագուստով դպրոց ճանապարհել: Աշակերտներն ու ծնողները ընտրում են ավագ դպրոցը, որի կայացման բանաձևն այդպես էլ դեռ չի գտնվել: Ինչպե՞ս ավագ դպրոցներում կրթությունը դարձնել նպատակային: Այս հարցի շուրջ դահլիճում առաջարկ է  հնչել: Ավագ դպրոցների կայացման հարցը նախարարությունում դեռ քննարկումների և ուսումնասիրությունների փուլում է: Ավագներում և բոլոր մյուս դպրոցներում ապակուսակցականացման անհրաժեշտության հարցին փոխնախարարը ևս անդրադարձել է:

«Ուսուցիչը և տնօրենը կարող են հարել որևէ կուսակցության, իրավունք ունեն և պետք է ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական պրոցեսներին, բայց դա իրավունք չունեն անել դասապրոցեսի ժամանակ և դպրոցի ներսում»,- ասաց Լուսինե Առաքելյանը:

Նախարարությունում մանկավարժների վերապատրաստումների նոր ծրագիր են սկսել՝ մանկավարժը գնահատվելու է աշակերտի գիտելիքի մակարդակով, իսկ լիցենզիա չունեցող դպրոցներին նորից ժամանակ է տրվել այն ստանալու համար: Շիրակի մարզում 24 դպրոց լիցենզիա չունի, բայց և ոչ մեկն այդ հարցով դեռ կրթության և գիտության նախարարություն չի դիմել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

23:59 24.07.2025

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են

Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

23:57 24.07.2025

Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվության

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

23:49 24.07.2025

Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

23:44 24.07.2025

Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում

Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

23:39 24.07.2025

46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

23:35 24.07.2025

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև

Դավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP