10:33 16.07.2023
Հուլիսի 15-ին, ժամը 21:02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում Սևանա լճի տարածքում գտնվող հանգստյան գոտիներից մեկում քաղաքացին ջրային մոտոցիկլետով դուրս է եկել լիճ և չի կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ջրափրկարարները Սևանա լճում մոտորանավակով իրականացրել են որոնողական աշխատանքներ. կիրառվել է նաև անօդաչու թռչող սարք:
Որոնողական աշխատանքներ են ծավալվել նաև Գավառ քաղաքի ափամերձ հատվածներում:
Ժամը 23։20-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ քաղաքացի Ն. Չ.-ն հայտնաբերվել է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու մոտակայքում՝ լճում (ափից մոտ 400 մ հեռավորության վրա)։
Պարզվել է, որ ջրային մոտոցիկլետի վառելիքը վերջացել է, և քաղաքացին չի կարողացել վերադառնալ ափ։
Քաղաքացին տեղի ուժերով դուրս է բերվել Նորաշեն գյուղի ափամերձ հատված։
19:26 15.05.2025
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման ԳրիգորյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման […] ...
19:22 15.05.2025
Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումներըԿրկնապատկվելու է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով, ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա […] ...
19:14 15.05.2025
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավարԱրդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել է 10 մասնակից եւ […] ...
19:06 15.05.2025
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...
18:52 15.05.2025
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիրՂազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...
18:48 15.05.2025
Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնելՖրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...