08:42 17.07.2023
Եգիպտական լրատվամիջոցները հաղորդում են անհայտ հիվանդության մասին Կահիրեի հարավում գտնվող Քենա գավառի Էլ Ալիկաթ գյուղի բնակիչների շրջանում, երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բժշկական խմբեր է ուղարկել տեղանք՝ հիվանդներից և բնապահպանական առարկաներից նմուշներ վերցնելու համար:
Cairo24 պորտալը և մի շարք այլ եգիպտական լրատվամիջոցներ ավելի վաղ գրել էին, որ Էլ Ալիկաթ գյուղում մոտ 200 մարդ վարակվել է առեղծվածային հիվանդությամբ, որի ախտանիշներից են մարմնի բարձր ջերմաստիճանը, ցավերը, գլխացավերը և ծանր հոգնածությունը։ Լրատվամիջոցներում ենթադրություններ հայտնվեցին, որ տեղի ունեցածը կարող է լինել դենգե տենդի բռնկում։
«Առողջապահության և բնակչության նախարարությունը հետևում է Քենա նահանգի Էլ Ալիկաթ գյուղի մի շարք քաղաքացիների մոտ հիվանդության նույնատիպ ախտանիշների ի հայտ գալուն առնչվող բողոքներին… Կանխարգելիչ և բուժիչ բժշկության և համաճարակաբանական հսկողության թիմեր ուղարկվել են տեղեկատվությունը ուսումնասիրելու և հիվանդներից և շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար»,- ասվում է Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նույնատիպ ախտանիշներ դրսևորվել են բարձր ջերմությամբ, ոսկրային ցավերով և հոգնածությամբ։
«Դրանք տևում են երեքից հինգ օր, ախտանիշներ, որոնք բնորոշ են շատ ընդհանուր հիվանդությունների, ինչպիսիք են մրսածությունը, գրիպը, գաստրոէնտերիտը և տենդը, որոնց դեպքում վարակը տարածվում է օդի բարձր ջերմաստիճանում, և որոնք նահանջում են հանգստի, ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունման և խմելու միջոցով»,-նշել են նախարարությունից՝ հավելելով, որ Էլ Ալիկաթում հիվանդացածների ախտանշանները մեղմ և միջին ծանրության են, հոսպիտալացում չի պահանջվում։
Եգիպտոսի առողջապահության փոխնախարար Ամր Քանդիլը Sada el-Balad TV-ին ասել է, որ մասնագետները գյուղում օրը երկու անգամ թունաքիմիկատներ են ցողելու:
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...