««Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողով Երեւանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+10.09 oC

««Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողով Երեւանում

16:59 19.07.2023

Երկու տարի առաջ Ազգային ժողովն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որն ամենակարեւոր օրենսդրական փոփոխություններից էր 2010 թվականից հետո, երբ վավերացրեցինք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան: Այսօր շատ կարեւոր էր, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ քննարկեցինք, թե ինչ քայլեր են իրականացվել օրենքի իրացման ուղղությամբ եւ ինչպես է կազմակերպվում հատկապես իրազեկումը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը ««Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում:

Համաժողովը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակում:

Ազգային ժողովը վերջին երկու տարիներին ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին: «Շատ կարեւոր է, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների եւ նրանց շահերը ներկայացնող կառույցների հետ համատեղ քննարկենք այդ օրենքների իրացման, կյանքի կոչման սկզբունքներն ու հնարավորությունները»,- նշել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Դեռեւս 2017 թվականին «Ագաթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան: «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը նշել է, որ համաժողովի նպատակն է նպաստել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիարժեք կիրարկմանը: «Օրենքի փոփոխության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը նպաստելու համար ծրագրի շրջանակում մի շարք գործողություններ է իրականացրել նաեւ կոալիցիան, մասնավորապես, Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում կազմակերպվել է օրենքի վերաբերյալ 70-ից ավելի աշխատաժողով շուրջ 1500 հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար: Կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր են կնքվել հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, որոնք իրազեկման գործողություններ են իրականացրել շահակիրների եւ շահառուների համար»,- ասել է Գայանե Գրիգորյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է գործադիրի կատարած աշխատանքները, որոնք միտված են խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածությանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը:

«Միայն 2021-2022 թվականների ընթացքում, որպեսզի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը կարողանար գործարկվեր, շուրջ 35 իրավական ակտեր են փոփոխվել, որի արդյունքում հնարավոր է դարձել իրականացնել անձի ֆունկցիոնալության գնահատումը: Բնականաբար, օրենսդրական փոփոխությունները ստատիկ չեն, եւ պետք է անընդհատ դրանք փոփոխել` ելնելով իրավակիրառ պրակտիկայից եւ ի հայտ եկած խոչընդոտները վերացնելու սկզբունքներից: Ներկայում երկրորդ շրջափուլով շուրջ 67 փոփոխություններ են իրականացվել, որոնք արդեն հնարավորություն կտան ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել հիմնական գործող օրենսդրական դաշտին»,- մանրամասնել է Տաթեւիկ Ստեփանյանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարեւորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք կիրարկումն ու իրական հնարավորությունների բացահայտումը: «Հայաստանում մենք տարբեր ձեւաչափերով նպաստում ենք ներառականությանը. աշխատում ենք ե’ւ ինստիտուցիոնալ, ե’ւ իրավական հարցերով: Համագործակցում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ սոցիալական պաշտպանության ոլորտում: Մենք փորձում ենք զարգացնել հասարակական կազմակերպությունների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան աջակցել հաշմանդամություն ունեցողներին»,- ասել է Ֆրանկ Հեսսը:

Համաժողովի ընթացքում օրենսդիր, գործադիր մարմինների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկվածության բարձրացման ուղիներին եւ նրանց ակնկալիքներին: Պանելային քննարկման երկրորդ հատվածը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

08:07 09.05.2024

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: ՌԴ նախագահն իր խոսքում նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ շատ ուրախ եմ ողջունել Ձեզ Մոսկվայում: Մենք ունեցանք հոբելյանական գագաթնաժողով, լրացավ ԵԱՏՄ-ի տասնամյակը, բոլոր երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի համար դրական նշանակություն ունի համագործակցությունն այդ միջազգային կազմակերպության շրջանակում: […] ...

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

23:54 08.05.2024

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […] ...

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

23:22 08.05.2024

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին․ Միլլեր

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարության հռետորաբանությունը սպառնում է այս հանրապետության «եվրաատլանտյան ճանապարհին», ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Մենք, ինչպես ասել ենք վերջին օրերին, շարունակում ենք աներևակայելի մտահոգված լինել ոչ միայն Թբիլիսիում քննարկվող օրինագծով, այլև հակաարևմտյան հռետորաբանությամբ, որը մենք լսում ենք «Վրացական երազանքի» […] ...

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

22:57 08.05.2024

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

Շաբաթներ տևած բացակայությունից հետո այսօր տեսախցիկների արջև կրկին հայտնվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Նրա բացակայությունը տարբեր ասեկոսեների առիթ էր տվել: Կան տեղեկություններ այն մասին, որ նա այլևս չի զբաղեցնում առաջին փոխնախագահի պաշտոնը: Ի՞նչ առիթով է կայացել Մեհրիբան Ալիևայի վերադարձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարաձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշու՞մ ես, մի ժամանակ Մեհրիբան Ալիևան և՛ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ

22:35 08.05.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: Դեսպանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի […] ...

BACK_TO_TOP