12:45 11.08.2023
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։
Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում:
Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ:
Բացի դրանից, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 – 6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
«Ծրագրի շահառուներն են լինելու հանրության լայն զանգվածներ՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբեր: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, կնպաստի մշակութային զբոսաշրջության ծավալների և դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացմանը՝ հետևապես նաև տնտեսական աճին, կհանգեցնի երկրի վարկանիշի, ինչպես նաև Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը:
Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»,- ասված է ՀՀ կառավարության որոշման մեջ:
Ծրագրի իրականացումն ապահովում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։
«Կազմակերպությունը պարտավոր է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում: Կազմակերպությունը Պետական մարմնին տեղեկատվություն կներկայացնի գովազդային արշավների արդյունքում միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ»,- նշված է կառավարության որոշման մեջ:
Ծրագրի իրականացման համար Հայաստանի կառավարությունը «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հատկացրեց 2 միլիարդ 318 միլիոն 596.8 հազար դրամ։ Միջոցառման ավարտից և պետական մարմնի կողմից միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո, կազմակերպությունը միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի նվազագույնը 24 միլիոն 381 հազար դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։
Կազմակերպությունը՝ միջոցառման ամբողջական պատշաճ կատարումից հետո, տրամադրված դրամաշնորհի ընդհանուր գումարից պակաս գումար ծախսվելու դեպքում, պարտավոր է տարբերությունը (տնտեսված գումարը) վերադարձնել պետական բյուջե՝ միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...