Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Արցախի հայերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Արցախի հայերի

23:15 31.08.2023

Հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ գործիչներ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամիը, ինչպես նաև Մարսել, Լիոն քաղաքների, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոների ներկայացուցիչները Լաչինի միջանցքի սկզբնամաս կատարած այցելության արդյունքում հանդես են եկել հայտարարությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի «Twitter»-ի էջը, Ֆրանսիայի քաղաքների և ռեգիոնների ղեկավարներն արձագանքելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության իշխանությունների կոչին՝ հրատապ մարդասիրական օգնություն են հավաքագրել՝ ի աջակցություն Արցախի հայերի։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքը, միակողմանիորեն արգելափակել է Լաչինի միջանցքը, որը Արցախը կապում է Հայաստանին և հետևաբար նաև՝ ողջ աշխարհին։ Այս իրավիճակը ստեղծում է հումանիտար մեծ ճգնաժամ՝ մեկուսացնելով 120 000 խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ 30 000 երեխաներին, զրկելով նրանց կենսական նշանակություն ունեցող առաջնային անհրաժեշտության, առողջապահական ենթակառուցվածքների, էներգետիկ ռեսուրսների և ջրի հասանելիությունից: Ավելի քան 9 ամիս շարունակ արցախահայությունն ապրում է սննդի աննախադեպ սղության և հուսահատության պայմաններում՝ սահմանին տեղակայված ադրբեջանական ուժերի կրակի ամենօրյա սպառնալիքի ներքո։ Հազարավոր անմեղ մարդիկ խեղդամահ են լինում, իսկ մարդասիրական կազմակերպություններին թույլ չեն տալիս միջամտել՝ չնայած համատարած սովին և ահագնացող առողջական ճգնաժամին»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը փաստում է, որ արձագանքելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի կոչին՝ որոշել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համակարգմամբ Հայաստան ուղարկել մարդասիրական շարասյուն՝ բաղկացած առաջին անհրաժեշտության չփչացող ապրանքներից, մասնավորապես՝ մանկական կաթ, էլեկտրական գեներատորներ, արևային վահանակներ ու ջրատաքացուցիչներ և այլն։ 10 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների արտահայտած կարիքներին՝ խաղաղ բնակչությանը գոյատևելու և տարածաշրջանում հատկապես ծանր ձմեռային պայմաններին դիմակայելու, ինչպես նաև երեխաների թերսնման ահագնացող սպառնալիքը կանխարգելելու համար։

Ֆրանսիացի պաշտոնատար անձինք արձանագրում են, որ այս ամառվանից ի վեր միջազգային հանրության, առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որն օգոստոսի 16-ին հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ էր հրավիրել, հնչեցվող ահազանգի պայմաններում եկել է գործելու ժամանակը: Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները մասամբ բնութագրում են ցեղասպանությունը՝ սով, կենսական միջոցներից զրկում և հրատապ հումանիտար միջամտությունների խոչընդոտում։ Զեկույցը պնդում է էթնիկ զտումների ցեղասպան սպառնալիքի մոտալուտ լինելու փաստը։

«Մենք չենք կարող անտարբեր մնալ այնպիսի իրավիճակի նկատմամբ, որը հիշեցնում է Հայաստանի պատմության ամենավատ շրջանը։ Աշխարհում բազմաթիվ կողմերից ահազանգում են և կոչ անում Ադրբեջանին՝ առանց հապաղելու վերացնել այս շրջափակումը։ Դիվանագիտական ​​հայտարարությունների ժամանակն ավարտվել է։ Ահա թե ինչու ողջ ֆրանսիական տարածքը և տարբեր քաղաքական ընտանիքներ ներկայացնող շուրջ քսան ընտրված պաշտոնյաներ ցանկացան ուղեկցել այս մարդասիրական շարասյունը դեպի սահման՝ պահանջելու Լաչինի միջանցքի բացումը։ Արձանագրելով ադրբեջանական իշխանությունների մերժումը՝ թույլ տալու, որ ավտոշարասյունը հասնի՝ փաստացի թակարդում գտնվող Արցախի հայ ժողովրդին, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի նախագահին սեղմ ժամկետներում հանդես գալ Անվտանգության խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պահանջելով Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը՝ հումանիտար օգնության առաքումը և ապրանքների ու մարդկանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար։ Այս մտահոգիչ հումանիտար իրավիճակից զատ պետք է հարգվի 2020 թվականի վերջին ընդունված համաձայնագրերով հաստատված խաղաղության գործընթացը, ինչպես նաև Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, որը հանդիսանում է նրա գոյատևման պարտադիր (sine qua non) պայման, այս իրավիճակում, երբ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ցեղասպան նկրտումները»,-նշված է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին

18:37 05.05.2025

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ (Առաջինի Լրատվական ալիք), Կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։   ...

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

18:28 05.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

18:22 05.05.2025

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP