15:05 28.08.2023
2023 թվականի օգոստոսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 942 զանգ, որից 7-ը՝ տեխնածին, 16-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Մեկ շաբաթվա ընթացքում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 5 դռան և 8 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ մեկ քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Նշված ժամանակահատվածում, ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի վերաբերյալ գրանցվել է 10 կանչ: Կանչերի մեծ մասը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ են: Հրդեհավտանգ շրջանում ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին, ցուցաբերել պատասխանատվություն` կանխելու հրդեհի դեպքերն ու դրանց հետևանքով չստեղծել անցանկալի իրավիճակներ։
Հատկապես հնձած ցորենի արտերում մաքրման նպատակով կրակ վառելու դեպքում` պարտադիր է հետևողական լինել, որպեսզի այն չտարածվի մոտակա անտառներում և կամ բուսածածկ տարածքներում։
Յոթ օրվա ընթացքում, ԱԻՊԾ սակրավորները կատարել են 2 ելք: Հայտնաբերվել է 2 միավոր գնդիկաբեկորային ավիառումբ: Սակրավորական խմբերի հետախուզական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, իսկ հայտնաբերված ռազմամթերքը ոչնչացվում է տեղում։
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում, ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն, վերահսկում օպերատիվ իրավիճակը, պահպանելով ներքին կայունությունն ու անվտանգությունը։
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթող19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...