Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ԼՂ բնակիչների առևանգման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ԼՂ բնակիչների առևանգման մասին

20:03 28.08.2023

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։ Նշյալ անձինք Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումնառությունը։

Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է և բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա և հասցեական կոչերին։

Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը։

Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը բոլոր հիմնարար իրավունքներից զանգվածաբար զրկելու, սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման և առևանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ նրան այս քաղաքականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից և փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:

Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

21:00 05.05.2025

Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և  մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...

Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապը

20:59 05.05.2025

Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապը

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

20:52 05.05.2025

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

Երկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի»  հաղթող

20:50 05.05.2025

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթող

Կասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

20:45 05.05.2025

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP