17:08 30.08.2023
Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը:
«Մենք այսօր այստեղ ենք, որովհետև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ և ասացին, որ ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունների միավորման անհրաժեշտությունը կար, որպեսզի կարողանանք մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ:
Տեղական ինքնակառավարման մարմինների միավորման շնորհիվ՝ հնարավոր եղավ 10 բեռնատար մեքենա հումանիտար օգնություն հավաքել, որոնք պարունակում են պարենային սնունդ, երեխաների համար սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ: Այս ամենը հնարավորություն կտա Արցախին դիմադրել»,- ընդգծել է Իդալգոն:
Նա նշել է, որ մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի վեցը քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ են: Փարիզի քաղաքապետի խոսքով՝ կանայք, երեխաները, նորածիները, տղամարդիկ չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա:
«Մեր ուղերձը հստակ է և պարզ: Նախ և առաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը: Արցախահայերը շրջափակման մեջ են անկախ իրենց կամքից, և այս շրջափակումը իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության:
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազն այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, որակում է որպես ցեղասպանություն, և ցեղասպանությունը որակող սկզբունքներից չորսը ճանաչվել են միջազգային հանրության և փորձագետների կողմից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույն բառն է օգտագործում Արցախում տեղի ունեցող իրավիճակը որակելու համար: Ցեղասպանություն, էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի հանդեպ, որը պարզապես պահանջում է իր իրավունքները հարգել, որը ունի ցանկացած մարդ և ժողովուրդ: Այս իրավիճակի պատճառով ենք եկել այստեղ վկայելու և դատապարտելու: Եվ մենք նաև դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր դիրքը բանաձև ընդունելու համար՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով»,- շեշտել է Փարիզի քաղաքապետը:
Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...