Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է

09:24 02.09.2023

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Այդպիսով, իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:

1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Ստեղծված իրավիճակում Բաքվի պատասխան գործողությունները չուշացան։ 1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախյան ազատամարտը։ Պատերազմի հորձանուտում ձևավորվեց հայկական բանակը, որը կարողացավ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Ադրբեջանի խնդրանքով 1994թ․ մայիսի 12-ին ստորագրվում է հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

Անկախությունից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին  համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:

2020 թվականին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը,  Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը և այլ միջազգային պայմանագրերը, Արցախի դեմ պատերազմ սկսեց։ Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից)։

Կրակի դադարեցման հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Հադրութի շրջանը ու Շուշին, ինչպես նաև Արցախի անվտանգության ողջ գոտին։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը։

2022 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերը, քանի որ գործարկվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար երեք տարիների ընթացքում պիտի հաստատվեր Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվեր այդ երթուղին պաշտպանելու համար: Այժմ գործարկվել է Լաչինի միջանցքի նոր երթուղին, որի անվտանգությունը պետք է ապահովեին ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները, սակայն Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղակայել Լաչինի միջանցքում և ամբողջովին արգելափակել այն, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամ է հասունացել, որն օր օրի ավելի է սրվում, քանի որ Արցախի 120 հազար բնակչությունն ամբողջությամբ զրկված է սննդի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։

Ադրբեջանն արգելափակել է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումն Արցախ։ Չնայած միջազգային հանրության կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին՝ միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, արտաքին գործերի նախարարը բազմիվս հայտարարել են, որ Ադրբեջանի նպատակն Արցախում էթնիկ զտում իրականացնելն է, իսկ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Օկամպոն վերջերս զեկույց հրապարակեց, որում  ցեղասպանություն որակեց Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանն ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրենին

17:40 05.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնիին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Սյունիք․ Հարավային Կովկասի տնտեսական հաբ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Սյունիքի մարզը որպես տարածաշրջանային տնտեսական հանգույց՝ խթանելով մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Ծրագրով նախատեսվում է տարբեր ձևաչափով միջոցառումների, […] ...

Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան

17:34 05.05.2025

Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան

Առաջիկայում ծրագրվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այց առաջիկայում ծրագրվում է, մեր կողմից հրապարակման համար այս պահին հստակ ամսաթիվ չենք նշում, այցին ավելի մոտ ժամկետում կտեղեկացնենք»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: ...

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

17:27 05.05.2025

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային […] ...

Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը

17:21 05.05.2025

Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական […] ...

Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին

17:16 05.05.2025

Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

17:08 05.05.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

«Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Վիգոյի «Սելտային»: Դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Գործող չեմպիոնը 75 միավորով երկրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» ետ է չորս միավորով: Հաջորդ տուրում մադրիդցիները կհյուրընկալվեն հենց «Բարսելոնային»: «Սելտան» 46 միավորով 7-րդն է: ...

BACK_TO_TOP