Արայիկ Հարությունյանը հայտնել է՝ ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Արայիկ Հարությունյանը հայտնել է՝ ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել

13:59 04.09.2023

Արցախի հեռացող նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ու անդրադարձել հարցին, թե ինչու ավելի վաղ հրաժարական չի տվել։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղյակ եք, որ սեպտեմբերի 1-ից ես վայր եմ դրել Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները՝ Ազգային ժողովին հղած հրաժարականիս դիմումի հիման վրա: Կուզեի այդ և հարակից զարգացումների վերաբերյալ մի քանի հիմնական հարցի անդրադառնալ.

1. Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել, քանի որ գործող սահմանադրական կարգավորումները ենթադրում էին, որ իմ հրաժարականի դեպքում պետք է միաժամանակյա նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպվեին, իսկ դրա իրագործման հնարավորությունը խիստ մշուշոտ էր, հատկապես՝ շրջափակման պայմաններում: Ուստի, ես նախաձեռնեցի և Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխություն, որպեսզի հնարավոր լինի ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից ընտրել անցումային Նախագահ՝ մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը: Սահմանադրության 168.1 հոդվածն ուժի մեջ է մտել հուլիսին, որից հետո քանիցս մտածել եմ հարմար պահի մասին, սակայն կարևոր արտաքին քաղաքական զարգացումների վրա բացասաբար չազդելու համար որոշ ժամանակ սպասել եմ և որոշումս կայացրել օգոստոսի վերջին:

2. Ի՞նչ է տեղի ունենալու մինչև Հանրապետության նոր նախագահի ընտրությունը. ինչպես Սահմանադրությունն է կարգավորում, Ազգային ժողովի նախագահը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության նախագահի լիազորությունները, որը պարզապես մի քանի օրվա հարց է: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, նախքան հրաժարականս նշանակել եմ նոր պետական նախարար՝ լայն լիազորություններով, որպեսզի նաև այդ միջոցով հնարավոր լինի պահել պետական համակարգի կայունությունը:

3. Ո՞վ է լինելու Հանրապետության հաջորդ նախագահը. այդ հարցի լուծումը Սահմանադրությամբ վերապահված է բացառապես Ազգային ժողովին՝ խմբակցությունների առաջարկությունների հիման վրա: Ուստի, պատգամավորներին կոչ եմ անում Հանրապետության նախագահի ընտրության հարցում առաջնորդվել իրենց խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես դադարեցրել եմ իմ կուսակցական գործունեությունը և որևէ առնչություն չունեմ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ: Ուստի, որևէ կերպ չեմ կարող և չեմ ցանկանում ներգրավվել Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում, և իրենք ամբողջովին ինքնուրույն կերպով կորոշեն իրենց մոտեցումները:

Ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ կողմնակի անձ իրավունք չունենք միջամտելու այդ գործընթացին: Հորդորում եմ բոլոր քաղաքական ու հանրային գործիչներին զսպվածություն ցուցաբերել և առաջնորդվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և ժողովրդավարական բարձր քաղաքական մշակույթով:

Սա մեր պետական ու քաղաքական համակարգերի կարևորագույն քննությունն է, որը պետք է անցնենք պատվով ու անցնցում: Եթե որևէ անձ կամ խումբ փորձի ցնցումներ հրահրել, դա կլինի լրջագույն հարված Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին ու ապագային: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից վերջին օրերին հնչող տարաբնույթ հայտարարություններին, որոնք արվում են այս կամ այն հնարավոր թեկնածուի օգտին կամ դեմ, ապա այդ անձանց պարզապես խնդրում եմ չխառնվել ու չխաթարել Արցախի ներքին կյանքի փխրուն կայունությունը՝ այն էլ նման ծանրագույն ժամանակահատվածում:

4. Ի՞նչ եմ անելու այսուհետ. նախևառաջ, կանգնելու եմ Հանրապետության նորընտիր նախագահի կողքին՝ անկախ անձից, և իմ բոլոր հնարավորություններով աջակցելու եմ նրան առկա ներքին ու արտաքին մարտահրավերներն արժանապատիվ ու արդյունավետ կերպով հաղթահարելու հարցում: Բացի դրանից, ինչպես հայտարարել եմ, հիմնական ջանքերս ուղղելու եմ Արցախի անվտանգության ապահովման աշխատանքներին աջակցելուն՝ առանց հրապարակայնորեն փակագծեր բացելու: Իսկ ներքին քաղաքական գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվելու: Ամեն դեպքում, ընդհատակ չեմ անցնելու և պարբերաբար հանդես եմ գալու նաև հրապարակային խոսքով Արցախի համար կարևոր հարցերի վերաբերյալ»,-գրել է Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը

15:40 05.05.2025

Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսեւորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Պատիժը պետք է լինի հնարավորինս խիստ, որպեսզի կանխենք այն աճը, որն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ունենք: Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրաշրջանառության ապօրինի շրջանառության ծավալները: Հինգ տարվա ընթացքում՝ 2018-2023 թվականներին, բազմապատիկ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Խնդրի լուծման […] ...

ՍԱՏՄ  նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

15:34 05.05.2025

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Արմեն Դանիելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Արմեն Դանիելյանն ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվել […] ...

Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին

15:31 05.05.2025

Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ Ղրղզստանի հետ սահմանի մոտ։ «Ղրղզստանի Հանրապետության բնակավայրերում՝ Կարա-Թեյթ, Քարամիկ, Շիբե գյուղերում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է մոտ 3 բալ», – նշվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների համաձայն՝ Ղրղզստանում ցնցումների հետևանքով լուրջ […] ...

Եվրահանձնաժողովը կներկայացնի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիրը

15:25 05.05.2025

Եվրահանձնաժողովը կներկայացնի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիրը

Եվրոպական հանձնաժողովը մայիսի 6-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարան կներկայացնի Ռուսաստանից գազի ներմուծումը դադարեցնելու ծրագիր, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան դե Քիրսմայքերը։ «Եվրահանձնաժողովի խորհուրդը վաղը կհաստատի Ռուսաստանից գազի ներմուծումից կախվածությունը վերացնելու ծրագիրը։ Եվրոպական հանձնաժողովը այս ծրագիրը կներկայացնի Ստրասբուրգում մայիսի 6-ին կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում», – ասել է նա։ Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել […] ...

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:17 05.05.2025

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլի 28-ից մայիսի 4-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտուղների պտղի ձևավորումը և բանջարանոցային մշակաբույսերի սածիլման աշխատանքները։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների պտուղների ձևավորումը, կատարվել է եգիպտացորենի և լոբու ցանք։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման, տեղ-տեղ՝ […] ...

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

15:11 05.05.2025

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

Շիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...

BACK_TO_TOP