16:33 11.09.2023
Նախագծի մշակումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտի կատարելագործման եւ Կառավարության լիազորությունների եւ պարտականությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում:
Նախագծով առաջարկվել է սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը: Նշված դրույթը նաեւ կհանդիսանա որպես լիազորող օրենսդրական նորմ՝ ոլորտին առնչվող իրավական կարգավորումների կատարելագործման համար: Ըստ Նարեկ Տերյանի՝ կան հսկվող ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, եւ այս իմաստով, անհրաժեշտություն կա վերահսկելու այդ գործընթացները ու բացառելու այդ ապրանքները ռազմական նպատակներով օգտագործելու հետ կապված հնարավոր ռիսկերը:
«Նպատակ ունենալով կանոնակարգել ապրանքների արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե երկակի նշանակության ապրանքների վերաարտահանումն ինչ բաժին ունի արտահանման մեջ: Նարեկ Տերյանը պատասխանել է, որ էական թիվ չի կազմում: «Արդյո՞ք վերջին ժամանակներում երկակի նշանակության ապրանքների վերաարտահանման հետ կապված ՀՀ-ն ունեցել է որոշակի խնդիրներե հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասել է. «Քանի որ իրավիճակը կարող է շատ արագ փոխվել, մեր կարծիքով, ավելի ճկուն պետք է լինել, եւ եթե ինչ-որ փոփոխություններ պետք է անել կարգում, պետք է լիազորել, որ Կառավարությունն անի այդ փոփոխությունները: «Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում ընդունված է, եւ բազմաթիվ երկրներ ունեն նման նորմեր: Երկակի նշանակության ապրանք վաճառող ընկերությունները փաստաթղթերում ունենում են «Վերջնական օգտագործողի հավաստագիր»: Այս մասին խոսել ենք դեռեւս 2018 -2019 թվականներին, միջազգային նման տեսակի տեխնոլոգիաներ օգտագործելու, արտադրելու եւ արտահանելու տեսանկյունից ավելի վստահելի եւ թափանցիկ գործընկեր ունենալու խնդիր է դրված»,- պարզաբանել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ողջունելով Էկոնոմիկայի նախարարությանը՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով առաջարկվող փոփոխությամբ Կառավարության գործիքակազմն առավել ճկուն է դառնում, եւ ապահովագրելով որոշակի ռիսկերից՝ սահմանվում է խիստ հսկողություն երկակի նշանակության ապրանքների դեպքում:
Հանձնաժողովի փոխնախագահը հավելել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:
18:30 14.07.2025
Վարչապետը ժամանել է ՓարիզՎարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
18:22 14.07.2025
Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ […] ...
18:14 14.07.2025
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար բերված սառնարանի միջից հայտնաբերվել են մեծ քանակությամբ արգելված իրերՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուզարկել են կալանավորված անձի համար բերված սառնարանը և սառցախցիկի դռան մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել 13 բջջային հեռախոս, 3 wi-fi սարք, 2 լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ և անլար ականջակալ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել […] ...
18:06 14.07.2025
Տեղի է ունեցել աշխատանքային անվտանգության և աշխատավայրում առողջության պահպանման վերաբերյալ աշխատանքային քննարկումԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում աշխատանքային անվտանգության եւ աշխատավայրում առողջության պահպանմանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ […] ...
17:54 14.07.2025
Շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական ուսուցման ծրագիր՝ ՀայաստանումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան Գյումրիում մեկնարկում է մասնագիտական ուսուցման ծրագիր։ Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ծրագիրն արդեն հասանելի է Հայաստանում։ Ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» […] ...