


10:40 13.09.2023
Սեպտեմբերի 12-ին ժամը 22:40-ին, Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակչից ահազանգ է ստացվել, համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:
Հրդեհը մարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23:05-ին, լիկվիդացրել` ժամը 23:34-ին:
Ստացված տեղեկության համաձայն, մասնակի այրվել է Ասկերանի շրջանի Շոշ համայնքի բնակչին պատկանող բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում գտնվող մառանը (3 X 1.5մ) և տնտեսական ապրանքներ:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով22:21 10.08.2025
Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...
22:21 10.08.2025
Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացվում է լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում հաշվի են առնվել Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, որոնք կապված են երթուղու հետ: «Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կկապվի ինձ հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի […] ...
22:00 10.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...
21:41 10.08.2025
Հրդեհ Բերդավան գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...
21:25 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Սմարթֆոնների հավելվածները զգուշացրել են դրանց մասին բառացիորեն մի քանի վայրկյան առաջ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտ 20-30 վայրկյան՝ ժամը 19:55-ին: Բնակարաններում ջահերն ու կահույքը տատանվել են: Որոշ բնակիչներ խուճապի […] ...
21:10 10.08.2025
Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքինՎաշինգտոնից Երևան վերադառնալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ ...