Վաստակավոր օդաչուն դաշտում վայրէջք կատարած Airbus-ի անձնակազմին «ապուշ» է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+28.09 oC

Վաստակավոր օդաչուն դաշտում վայրէջք կատարած Airbus-ի անձնակազմին «ապուշ» է անվանել

19:56 13.09.2023

Ռուսաստանի վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկը Life.ru-ի հետ զրույցում քննադատել է դաշտում հարկադիր վայրէջք կատարած Airbus A320 ինքնաթիռի անձնակազմին և օդաչուներին «ապուշ» է անվանել։

Փորձագետի խոսքով՝ Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուների բախտը բերել է, որ գտել են ցորենի դաշտ։ Հակառակ դեպքում Օմսկի օդային նավահանգստում վայրէջք չկատարելու որոշումը կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ։

«Սրանք երկու ապուշ են, նստել են ինքնաթիռ, գլուխները մոռացել են տանը։ Դե, ո՞նց կարող է դաշտը նորմալ լինել օդանավակայանից, որտեղ կա բժշկական և տեխնիկական աջակցություն, հրշեջ մեքենաներ, ամբողջ քաղաքը կարող էր օգնել այնտեղ, նույնիսկ եթե գլորվեր. ինչպե՞ս կարող էին վայրէջք կատարել Նովոսիբիրսկում»,- վրդովված ասել է նա։

Սիտնիկը հավելել է, որ Նովոսիբիրսկ թռչելու որոշումն անհիմն է։ Օդաչուի խոսքով՝ անձնակազմը կարող էր վայրէջք կատարել Օմսկի թռիչքուղու վրա և օգտագործել վթարային արգելակները։ Սիտնիկը եզրակացրել է, որ իրավիճակի արդյունքը մեծ հաջողություն էր ուղևորների և անձնակազմի անդամների համար:

Ավելի վաղ վաստակավոր ռազմական օդաչու Վլադիմիր Պոպովը օդաչուների գործողությունները ճիշտ էր անվանել։ Նա նաև նշել է անձնակազմի անդամների խիզախությունը և ժամանակին կողմնորոշվելու կարողությունը:

Սոչիից Օմսկ թռչող Ural Airlines ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի մերձակայքում գտնվող դաշտում։ Ինքնաթիռում եղել է 161 մարդ, այդ թվում՝ 23 երեխա, բոլորն էլ ողջ են մնացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

22:00 10.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...

Հրդեհ Բերդավան գյուղում

21:41 10.08.2025

Հրդեհ Բերդավան գյուղում

Օգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

21:25 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Սմարթֆոնների հավելվածները զգուշացրել են դրանց մասին բառացիորեն մի քանի վայրկյան առաջ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտ 20-30 վայրկյան՝ ժամը 19:55-ին: Բնակարաններում ջահերն ու կահույքը տատանվել են: Որոշ բնակիչներ խուճապի […] ...

Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին

21:10 10.08.2025

Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին

Վաշինգտոնից Երևան վերադառնալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ ...

Զելենսկին կարող է միանալ բանակցություններին Թրամփ-Պուտին հանդիպումից հետո․ CNN

20:50 10.08.2025

Զելենսկին կարող է միանալ բանակցություններին Թրամփ-Պուտին հանդիպումից հետո․ CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման մասին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մասնակցել բանակցային գործընթացին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Եվրոպական առաջնորդները բազմիցս ընդգծել են Ուկրաինայի՝ իր ապագայի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու անհրաժեշտությունը։   ...

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

20:30 10.08.2025

Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ «Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար»,-գրել է նա։ ...

BACK_TO_TOP