Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+28.09 oC

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:43 13.09.2023

Սեպտեմբերի 12-ին, ժամը 02.45-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.15-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ԻԺ-27175-40» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Ինֆինիտի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 32-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 06.52-ին, հիվանդանոց է դիմել 41-ամյա կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է ավտոբուսի սրահում ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.48-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 33-ամյա կին և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 20.00-ին, Երևանի Գայի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.28-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.30-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 37-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 47-ամյա վարորդը և «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Պեժո» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ երկրորդ թունելի մեջ իրար են բախվել «Իվեկո» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 39-ամյա վարորդը և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երևանի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 45-ամյա վարորդը և «Օպելի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ձորակում. 42-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

22:21 10.08.2025

Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացվում է լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում հաշվի են առնվել Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, որոնք կապված են երթուղու հետ: «Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կկապվի ինձ հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

22:00 10.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...

Հրդեհ Բերդավան գյուղում

21:41 10.08.2025

Հրդեհ Բերդավան գյուղում

Օգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

21:25 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Սմարթֆոնների հավելվածները զգուշացրել են դրանց մասին բառացիորեն մի քանի վայրկյան առաջ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտ 20-30 վայրկյան՝ ժամը 19:55-ին: Բնակարաններում ջահերն ու կահույքը տատանվել են: Որոշ բնակիչներ խուճապի […] ...

Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին

21:10 10.08.2025

Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին

Վաշինգտոնից Երևան վերադառնալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ ...

BACK_TO_TOP