Համաշխարհային մամուլը՝ Լեռնային Ղարաբաղի մասին. Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և կորցնում է ազդեցությունը Կովկասում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+21.09 oC

Համաշխարհային մամուլը՝ Լեռնային Ղարաբաղի մասին. Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և կորցնում է ազդեցությունը Կովկասում

00:10 21.09.2023

Համաշխարհային մամուլը ուշադրությամբ հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին՝ առաջ քաշելով տեղի ունեցողի սեփական վարկածները։ Դիտորդներին հետաքրքրող հիմնական ասպեկտներից մեկը Ռուսաստանի դերն է։

«Մոսկվայի ջանքերով 2020 թվականին կնքված համաձայնագրի պայմաններով ռուս խաղաղապահները մտան տարածաշրջան։

Սակայն վերջին երկու օրերին, ըստ ՌԴ ՊՆ-ի, նրանք զբաղվել են միայն «իրավիճակի մշտադիտարկմամբ» և «հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր» արձանագրելով, միաժամանակ մասնակցել խաղաղ բնակչության տարհանմանը։
Արևմտյան շատ հրապարակումներ գալիս են այն եզրակացության, որ Ուկրաինայում պատերազմից թուլացած Ռուսաստանն այլևս հեղինակություն չէ Հարավային Կովկասում։ Իրավիճակը կայունացնելու նրա կարողությունը փոքր է, և Կրեմլը չի ​​ցանկանում ներքաշվել նոր հակամարտության մեջ», գրում է BBC-ն։

Times-ը մեջբերել է Ստեփանակերտում մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքերն այն մասին, որ շրջափակումը նպատակ ունի «բնակչությանը հասցնել հուսահատության և ստիպել մարդկանց լքել իրենց տները»։ Նրա խոսքով, Ադրբեջանն օգտվեց այն հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունը և ռազմական ուժերը կենտրոնացած են Ուկրաինայում, իսկ միջազգային հանրությունը որևէ միջոց չի ձեռնարկում Բաքվին կանգնեցնելու համար։

Daily Telegraph-ից Ջեյմս Քիլները նշում է, որ Հայաստանն ավելի արևմտամետ դիրք է գրավել և չի աջակցել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։

«Կրեմլը կարող է նաև դիտել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում որպես լավ միջոց՝ հաղթելու արևմտյան ուժերին և շեղելու նրանց ուշադրությունը Ուկրաինային աջակցելուց», – գրում է Քիլները։

Նրա կարծիքով, հակամարտությունն աճի հեռանկարներ ունի. Իսրայելը և Թուրքիան 2020 թվականին աջակցել են Բաքվին և շարունակում են աջակցել նրան մինչ օրս։ Ռուսաստանի աջակցությունը Երեւանին թուլանում է։ Քիլները հիշեցնում է Հայաստանի և ԱՄՆ-ի վերջին զորավարժությունները, որոնք վրդովեցրել են Մոսկվային։

Բաքվի «հակաահաբեկչական գործողությունը» շատ նման է Լեռնային Ղարաբաղը գրավելու լայնամասշտաբ հարձակմանը, նշում է Globe and Mail-ի սյունակագիր Մարկ ՄակՔինոնը։

«Ռուսաստանի կյանքը որպես մեծ տերություն ավարտվեց անցյալ տարվա սկզբին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու Պուտինի որոշմամբ», – գրում է նա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները հավի ճարպը վերածում են էներգիա կուտակող գերկոնդենսատորի

16:11 12.05.2024

Գիտնականները հավի ճարպը վերածում են էներգիա կուտակող գերկոնդենսատորի

Յուննամի համալսարանի հարավկորեացի գիտնականները մշակել են հավի ճարպը ածխածնային էլեկտրոդների վերածելու տեխնոլոգիա՝ գերկոնդենսատորների համար, որոնք կարող են էներգիա կուտակել: Հետազոտությունը հրապարակվել է ACS Applied Materials & Interface (ACS AMI) գիտական ​​ամսագրում։ Թիմը հալեցրել է հավի ճարպը և այրել այն գազի միջոցով: Հետո նրանք հավաքել են ստացված մուրը և զննել մանրադիտակի տակ։ Վերլուծությունը ցույց է տվել, […] ...

Բելգորոդում շենքի կրկնակի փլուզման հետւանքով փրկարարներ են տուժել

15:57 12.05.2024

Բելգորոդում շենքի կրկնակի փլուզման հետւանքով փրկարարներ են տուժել

Բելգորոդում տեղի ունեցած երկրորդ փլուզման ժամանակ երեք փրկարարներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը տելեգրամյան ալիքում։ «Բելգորոդում կրկնակի փլուզման ժամանակ երեք փրկարարներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բելգորոդը ենթարկվել է զանգվածային գնդակոծության Ուկրաինայի Զինված ուժերի կողմից բնակելի շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով, փլուզվել է ողջ […] ...

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

15:50 12.05.2024

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Գազայի հատվածին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը, ավելի քան 78,7 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 35,034-ի, վիրավորվել է 78,755 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ անցած […] ...

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով տուժածների թիվն ավելացել է

15:31 12.05.2024

Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով տուժածների թիվն ավելացել է

Բելգորոդում բնակելի շենքի մուտքը փլուզվել է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման հետևանքով, տուժել է 17 մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Բժշկական կազմակերպություններ են ուղարկվել 17 վիրավորներ»,- ասել է նա։ Մուրաշկոյի օգնական Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ Մոսկվայից և դաշնային կենտրոններից բժշկական խմբերը կմեկնեն Բելգորոդ՝ օգնելու տուժածներին բնակելի շենքի մուտքի փլուզումից հետո։ ...

Կինն իր բակում գտնվող ծառի վրա կատվառյուծ է հայտնաբերել

15:15 12.05.2024

Կինն իր բակում գտնվող ծառի վրա կատվառյուծ է հայտնաբերել

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլզ քաղաքի բնակչուհի Կորիննա Բուբենհեյմը իր տան բակումէ ծառի վրա, պումա է հայտնաբերել, հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։ Նա ասել է, որ իր գերմանական հովիվները սկզբում սկսել են հաչել բակում, և նա կարծել է, որ շները ծառի վրա նկատել են սկյուռիկներ, բայց պարզվել է, որ դա լեռնային առյուծ է: «Ես նայեցի […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել»

14:54 12.05.2024

Էրդողանը հայտարարել է, որ Գազայում Նեթանյահուի գործողությունները «Հիտլերին կստիպեին նախանձել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում իր գործողություններով «Ադոլֆ Հիտլերի մոտ նախանձ կառաջացներ»։ Նա համապատասխան հայտարարություն է արել Kathimerini թերթին տված հարցազրույցում՝ գրավոր պատասխանելով հարցերին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Անկարա կատարելիք այցից առաջ։ «Նեթանյահուն Գազայում հասել է ցեղասպանության այնպիսի մակարդակի, որը կստիպի Հիտլերին նախանձել: Մենք խոսում ենք […] ...

BACK_TO_TOP