Հայ պատանի շախմատիստները հաջող հանդես չեկան Եվրոպայի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Հայ պատանի շախմատիստները հաջող հանդես չեկան Եվրոպայի առաջնությանը

11:28 30.08.2018

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր աղջիկների և տղաների տարիքային 6 խմբերում՝ ԱՄ8, ԱՄ10, ԱՄ12, ԱՄ14, ԱՄ16, ԱՄ18, ՏՄ8, ՏՄ10, ՏՄ12, ՏՄ14, ՏՄ16, ՏՄ18: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էր 17 շախմատիստ և շախմատիստուհի: Ընդհանուր առմամբ, Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթը հաջող  չստացվեց:  17 մասնակիցներից ընդամենը մեկին հաջողվեց  դառնալ մրցանակակիր և նվաճել մեդալ: ԱՄ14 խմբում երկրորդ տեղն զբաղեցրեց Աստղիկ Հակոբյանը:

Մեր մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝

Նռանե Գևորգյան   ԱՄ8                    25-րդ տեղ

Էմմա Մխիթարյան   ԱՄ10                52-րդ տեղ

Սյուզաննա Առաքելյան ԱՄ10         54-րդ տեղ

Միլենա Գասպարյան   ԱՄ12            21-րդ տեղ

Սեդա Բադալյան    ԱՄ12                   40-րդ տեղ

Մարիամ Մկրտչյան   ԱՄ14               7-րդ տեղ

Ասյա Եդիգարյան  ԱՄ14                    46-րդ տեղ

Աննա Խաչատրյան ԱՄ16                  10-րդ տեղ

Արփինե Գրիգորյան ԱՄ18                 26-րդ տեղ

Բենիկ Աղասարով ՏՄ10                     53-րդ տեղ

Ռուդոլֆ Փաշիկյան ՏՄ10                   4-րդ տեղ

Միհրան Զուռնաչյան ՏՄ10                47-րդ տեղ

Ալեքս Սահակյան ՏՄ12                       42-րդ տեղ

Ռոբերտ Փիլիպոսյան ՏՄ12                 23-րդ տեղ

Ռոբերտ Մուրադյան ՏՄ14                   17-րդ տեղ

Արմեն Բարսեղյան ՏՄ16                      5-րդ տեղ

Դավիթ Միրզոյան  ՏՄ18                       8-րդ տեղ

 

Նշենք, որ մեդալ նվաճելու մեծ հնարավորություն ուներ նաև ՏՄ10 խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը: Մինչև նախավերջին տուրը նա միանձնյա առաջատարն էր, սակայն վերջին տուրում Ռուդոլֆը պարտվեց և զրկվեց մեդալից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվել

18:54 20.08.2025

Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվել

Կաբարդինո-Բալկարիայում Ադիլ-սու կիրճ բարձրանալիս զոհվել են Պերմից երկու լեռնագնացներ։ Նրանց մարմինները նախատեսվում է տարհանել, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Ադիլ-սու կիրճի վերին հատվածներում՝ Վյատաու գագաթին (մոտ 3700 մ բարձրություն), Պերմից երկու լեռնագնացներ ընկել են և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի Արտակարգ […] ...

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս

18:41 20.08.2025

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, […] ...

Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը

18:28 20.08.2025

Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը

Օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

18:18 20.08.2025

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը […] ...

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

18:13 20.08.2025

Ռոդրիգոն մտածում է «Ռեալից« հեռանալու մասին

Ռոդրիգոյի ապագան «Ռեալում» շարունակում է մնալ անորոշ, տեղեկացնում է TNT Sports-ը։ Բրազիլացի հարձակվողը դժգոհ է «Ռեալում» խաղաժամանկի սակավությունից և մտածում է ակումբից հեռանալու մասին։ Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը Կևին Դե Բրույնեի ու Ջեք Գրիլիշի հեռանալուց հետո տարբերակներ է փնտրում՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար։ 24-ամյա ֆուտբոլիստին էլ գայթակղում է Գվարդիոլայի հետ աշխատելու […] ...

SHANTNEWS

18:00 20.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP