12:30 30.08.2018
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է ամուսնանալ: Սա իրականում շոկային նորություն է արևմտյան լրատվամիջոցների համար, քանի որ Լեոն այս տարիների ընթացքում սրտակերի համբավ է ունեցել, բոլոր գեղեցիկ կանայք ցանկացել են նրա հետ ամուսնանալ, բայց Դի Կապրիոն, կարծես, այդ ընթացքում և մինչ վերջերս երբեք նման ցանկություն չի հայտնել:
Հայտնի է, որ 43-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է ամուսնանալ Ալ Պաչինոյի 21-ամյա խորթ դստեր՝ Կամիլա Մորոնեի հետ:
US Magazine-ի աղբյուրի փոխանցմամբ, Լեոն և Կամիլան սիրում են միմյանց և շատ լուրջ են տրամադրված:
«Նրանք արդեն քննարկել են իրենց նշանադրությունը: Լեոն կարծես թե մինչև ականջները սիրահարված է: Զարմանալի է, բայց` փաստ, որ նույնիսկ երբ նա Ժիզել Բունդհենի հետ էր նման մտքեր չուներ: Ժիզելը ցանկանում էր ամուսնանալ, իսկ Լեոն կարծում էր, որ նա դեռ շատ երիտասարդ է և ժամանակը չէ: Մինչդեռ Կամիլան ցանկանում է մեծ ընտանիք ունենալ: Նա ցանկանում է Լեոյից երեխաներ ունենալ, իսկ Լեոն սկզբից ուզում է ամուսնանալ, քանի որ նա այդ իմաստով շատ պահպանողական է»,- նշել է աղբյուրը:
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...