13:07 30.08.2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովը պետք է գումարի արտահերթ նիստ։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մանրամասնեց, որ նիստը գումարվելու է ընտրակաշառք բաժանելու, վերցնելու, պահանջելու համար քրեական պատիժ (այդ թվում և ազատազրկում) սահմանող նախագիծն ընդունելու համար։
Պատճառն այն է, որ կառավարությունը մտադիր է այս փոփոխություններն անել և ուժի մեջ մտցնել մինչև՛ Երևանի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերի 23-ին։ Դրա համար կառավարությունը կարճ ժամկետներ է սահմանում նաև Ազգային ժողովում քննարկումների համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընկերներին խնդրեց պատշաճ վիճակի հասցնել այս նախագիծը, քանի որ այն պետք է ներկայացնել Ազգային ժողով ու հասնել նրան, որ նույն պատշաճությամբ ընդունվի այնտեղ։ Վարչապետը, մասնավորապես, առանձնացրեց այն դրույթը, ըստ որի՝ ընտրակաշառք չեն համարվում մինչև 3000 դրամ արժողությամբ ապրանքները, որոնց վրա տպված են թեկնածուի կամ կուսակցության նշանը, պատկերը և այլն։
Թեև արդարադատության նախարարը նշեց, որ այս ձևակերպման տակ պետք է հասկանալ գրիչները, գլխարկները, բուկլետները և այլն, բայց վարչապետի խոսքերով՝ նույն կետի տակ կարող են մտնել թեկնածուի պատկերով տոպրակի մեջ դրված մուրաբաները, լավաշները և այլ ապրանքներ։ Արդարադատության նախարարը խոստացավ կրկին քննարկել այս հարցը մասնագիտական խմբի հետ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...