Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Երևանում կայացել է ՌԴ և ՀՀ ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը

20:17 25.09.2023

Սեպտեմբերի 25-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ։ «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունները:
Նիստին ներկա էր նաև ԱՊՀ մասնակից երկրների տարածքում Կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովը։
Վահե Ղազարյանը բացման խոսքում ընդգծել է, որ երկու նախարարությունների Միավորված կոլեգիան շարունակում է կարևոր մեխանիզմ լինել հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման գործում: Կոլեգիայի նիստերում քննության առարկա են դառնում կողմերին հետաքրքրող բոլոր հարցերն ու խնդիրները, համատեղ մշակվում են կոնկրետ քայլեր` երկու պետություններում քրեածին իրավիճակի բարելավման, ինչպես նաև ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ:
Ելույթի ավարտին Վահե Ղազարյանը հույս է հայտնել, որ Միավորված կոլեգիայի երևանյան նիստում կայացված որոշումները նոր մակարդակի կբարձրացնեն երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը:
Միավորված կոլեգիայի նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Նա շնորհավորել է հայկական կողմին Անկախության տոնի առթիվ և խոսել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում երկու իրավապահ կառույցների համագործակցության, իրականացված աշխատանքի և նախատեսվող միջոցառումների մասին։

Ելույթից հետո նիստի մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների քննարկմանը:
Օրակարգում հետևյալ հարցերն էին:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների համագործակցությունը նախաքննությունից և արդարադատությունից թաքնվող հանցագործների հետախուզման, անհետ կորած քաղաքացիների որոնման, դիակների նույնականացման ոլորտում և այդ ուղղությամբ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացումը:
Փոխգործակցության հեռանկարները ՌԴ և ՀՀ ներքին գործերի մարմինների կադրերի պատրաստման և գործունեության գիտական ապահովման բնագավառում:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների Միավորված կոլեգիայի 2025 թվականի աշխատանքի պլանի նախագծի մասին:

Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՌԴ և ՀՀ ՆԳ նախարարությունների համապատասխան կառույցների պատասխանատուները:
Հարցերի առարկայական քննարկումից հետո ընդունվել են կոնկրետ որոշումներ:
Նիստը եզրափակիչ ելույթներով ամփոփել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Ավարտին ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

19:33 01.07.2025

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...

Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններում

19:23 01.07.2025

Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններում

Իրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

19:11 01.07.2025

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

19:00 01.07.2025

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

18:51 01.07.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

18:43 01.07.2025

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...

BACK_TO_TOP