16:50 30.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցում իր բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել, ըստ ընկերության, հրապարակված «անհիմն և լուրջ մեղադրանքներին», որոնք ներկայացվել են ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:
Տարածված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները և վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից և ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով և գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին և կիրառելի ընթացակարգերին համաձայն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են Ընկերության մի քանի նախկին աշխատակիցների և մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տեւող արշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի և չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որևէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակականության և որակի վրա:
Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում և ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները»:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4․239․235․8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11․414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191․414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոևն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի և հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1․572․573 և 3․245․442 դրամ գումար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նախաքննության համար։
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...