17:12 30.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի փաստաբանների հայտարարությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության վերջին հաղորդագրության վերաբերյալ:
Պատգամավորի գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պարզաբանմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ, հաշվի առնելով, որ այդ պարզաբանումը նաև բովանդակում է տեղեկատվություն, որն անմիջականորեն առընչվում է մեր վստահորդ Անահիտ Ֆարմանյանին և վերջինիս առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև պաշտպանների գործողություններին՝ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը քրեական գործի ընթացքի և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության նկատմամբ:
Հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ ամբողջությամբ չի տիրապետում իրական փաստերին, կամ միտում ունի դրանց հատվածական ներկայացմամբ խեղաթյուրել պատկերը և քրեական վարույթի իրավաչափության «պատրանք ստեղծել»: Ընդ որում, հայտարարությունը շարադրված է շատ գրագետ և փաստերի ներկայացված հաջորդականությամբ ընթերցողի մոտ կարող է համոզմունք առաջացնել, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը:
Մինչդեռ՝
– Հայտարարությամբ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանին որպես կասկածյալ պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր, ոստիկանության կողմից փորձ է արվել վերջինիս հանձնել ծանուցագիրը, հեռախոսազանգեր են կատարվել, սակայն ոչ ոստիկանության աշխատակցի մեղքով զանգը ընդհատվել է: Ավելի ուշ պարզվել է, որ Անահիտ Ֆարմանյանը հուլիսի 30-ին՝ ժամը 21:56-ին հատել է ՀՀ սահմանը: Քանի որ դատախազությունը կարևորել է նշել, թե հստակ որ պահին է Անահիտ Ֆարմանյանը մուտք գործել հարևան հանրապետություն, ցանկալի կլիներ, որ նշվեին նաև մնացած գործողությունների ժամերը, օրինակ, որ ոստիկանության աշխատակիցը փորձել է ծանուցագիր հանձնել ժամը 21:50-ին, իսկ հեռախոսազանգերը կատարվել են 21:55-22:01 ժամանակահատվածում: Հնարավոր այլ մեկնաբանություններից խուսափելու համար նշենք, որ այս տվյալներն արձանագրված են եղել ոչ մեր կողմից, և հաստատապես պետք է հայտնի լինեին վարույթն իրականացնող մարմնին և ՀՀ գլխավոր դատախազությանը:
– Նշվում է, որ նույն օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց քննիչի և փաստաբանի միջև, որով տեղեկացվել է հաջորդ օրը պլանավորված դատավարական գործողությանը կասկածյալի կարգավիճակով մասնակցելու մասին: Կրկին չի նշվել հեռախոսազանգի ժամը՝ 20:30, ինչը կարևոր է այնքանով, որ աշխատանքային ժամի ավարտից հետո հաջորդը օրը այլ քաղաքում դատավարական գործողության մասնակցելու հրավերը նվազագույնը ողջամիտ չի կարող համարվել: Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ փաստաբանը հայտնել է, որ ստիպված այլ անձ պիտի փոխարինի իրեն: Ինչպես և ոստիկանները, փաստաբանը նույն ժամանակահատվածում նույնպես չի կարողացել կապ հաստատել իր վստահորդի հետ: Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանի դատավարական կարգավիճակի մասին հայտնելուն՝ փաստաբանը հնարավոր կարգավիճակի մասին տեղեկացել է օգոստոսի 6-7-ին տարածվող ԶԼՄ նյութերից, իսկ պաշտոնապես՝ 12/08/2018թ․-ին՝ առձեռն ստանալով դատավարական փաստաթղթերը:
– Հստակ չի նշվում, որ 31/07/2018թ․ փաստաբանը վաղ առավոտյան՝ աշխատանքային օրվա հենց սկզբում է տեղեկացրել քննիչին, որ դեռևս գիշերը տեղեկացել է Անահիտ Ֆարմանյանի՝ ՀՀ սահմանը հատելու մասին և պատրաստակամության հայտնել էլեկտրոնային փոստով ներկայացնել անձնագրի լուսանկարը:
– Հուլիսի 31-ին փաստաբանից, իսկ օգոստոսի 1-ին ՍԷԿՏ համակարգի տվյալներից տեղեկանալով Անահիտ Ֆարմանյանի բացակայության մասին՝ անհասկանալի է, թե ձերբակալման համար ինչու են ոստիկանները այցելել վերջինիս բնակարան, անհանգստացրել ընտանիքի անդամներին, երբ կարող էին փաստաբանի միջոցով կապ հաստատել Անահիտ Ֆարմանյանի հետ:
Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության աշխատակիցների ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն եղել քրեական դատավարության իրական նպատակներին ծառայելու համար:
Ինչպես նաև
– Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ օգոստոսի 3-ին փաստաբանը կրկին կապ է հաստատել քննիչի հետ՝ պարզելու համար, թե արդյոք որևէ խնդիր կա, որին չի հետևել անհապաղ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու պահանջը, այլ նշվել է, որ քննիչը տեղյակ չէ ոստիկանության գործողություններից:
– Դատախազությունը հավանաբար տեղեկացված չէ, որ հարուցված քրեական գործի պայմաններում քննիչի կողմից դատավարական գործողության մասնակցելու ծանուցումներ ուղարկելու փոխարեն Անահիտ Ֆարմանյանի ընտանիքի անդամներին են այցելում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ՝ /ըստ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի/ համոզվելու համար, որ տիկին Ֆարմանյանը տալու է «անհրաժեշտ բովանդակությամբ» ցուցմունքներ:
– Սակայն դատախազությանը հաստատապես պետք է հայտնի լինի, որ բացահայտ սուտ է այն տեղեկությունը, որ Անահիտ Ֆարմանյանը գործավարների միջոցով գումար է ստացել 3529 ուսանողներից յուրաքանչյուրից և հստակ 5500-ական դրամներով: Գործով ձեռք բերված ապացույցները այլ տվյալներ են պարունակում, ինչի մասին ներկայում չենք կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը: Հայտարարության այս հատվածը կրկին վկայում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ էապես խորամուխ չի եղել պաշտպանների բարձրաձայնած խնդիրների և քրեական գործի նյութերի ուսումնասիրությանը և ապա նոր միայն հայտարարություններ անելուն, կամ շրջանառում է ապատեղեկատվություն: Ինչ վերաբերում է ուսանողների մի մասի կողմից վճարված գումարներին՝ դրանց ստացման նպատակների և դրանցով արված ծախսերի մասին տեղեկատվությունը ներկայացվել է Անահիտ Ֆարմանյանի հայտարարությամբ, իսկ առավել մանրամասն կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին:
Հուսով ենք, որ թե՛ Շիրակի մարզի դատախազությունը, թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթի ընթացքում իրականացնում են հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում՝ համաձայն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի, այլ ոչ թե հնացած ոստիկանական անցանկալի պրակտիկայի և հետամուտ կլինեն արձագանքել ներկայացված փաստերին ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլև իրենց լիազորություններից բխող դատավարական գործողություններով:
Կրկին հայտնում ենք, որ մեր վստահորդը պատրաստակամ է համագործակցել իրավապահների հետ, սակայն ակնկալում ենք, որ համագործակցությունը իրապես կառուցողական է լինելու, իսկ իրավապահների գործողությունները՝ օրենքի տառին համապատասխան և վստահության արժանի»:
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...