ՀՀ-ում կանանց շրջանում ամեն օր ծխելու հանգամանքը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀՀ-ում կանանց շրջանում ամեն օր ծխելու հանգամանքը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով. հետազոտություն

18:45 30.08.2018

Ծխախոտի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ՈՎՀ) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.6%, ՇԴ-ը` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 3.6%:

2005 թվականին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվել է «Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության» համահանրապետական հետազոտություն: Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5 և կանանց 2.2 տոկոսը:

«Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007, 2009, 2012 և 2015 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ՈՎՀ-ի զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն առողջության վիճակի վրա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մեծահասակ (սկսած 16 տարեկանից) բնակչության 25%-ից ավելին կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը գերազանցում է 50%-ը:

2007-2012 թվականներին 20 և բարձր տարիք ունեցող ամեն օր ծխող տղամարդկանց քանակը նշանակալի չի փոխվել: Ըստ տարիքի ծխախոտի օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է առավելագույնի` 30-39 տարեկանների շրջանում և աստիճանաբար սկսում է նվազել: Այն փաստը, որ 70-ից բարձր տարիքային խմբում ամեն օր ծխողների քանակը ընդամենը 26% է, հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ ծխախոտի օգտագործումը կարճացնում է կյանքի տևողությունը և այդ տարիքային խմբում կենսունակ են չծխող անձիք:

Իրականացված հետազոտության արդյունքներում ծխախոտի տարածվածության ընդհանուր ցուցանիշը մնացել էր գրեթե անփոփոխ` 29 տոկոս, սակայն փոփոխություն էր արձանագրվել տղամարդկանց և կանանց շրջանում ծխախոտի տարածվածության ցուցանիշներում, մասնավորապես, տղամարդկանց ցուցանիշը նվազել էր, իսկ կանանց ցուցանիշը` աճել:

Համաձայն իրականացված հետազոտությունների` ծխախոտի օգտագործումն ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի ակնհայտորեն վկայում է, որ ծխախոտի օգտագործումը տղամարդկանց շրջանում թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-29 տարիքային խումբ անցնելիս: Ըստ տարիքի ծխախոտի օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է իր առավելագույնին 30-39 տարեկանների շրջանում և աստիճանաբար սկսում է նվազել: 70 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ամեն օր ծխողների թիվը կազմում է 26% է:

Ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարբերվում է նաև ըստ բարեկեցության քվինտիլների: Ամեն օր ծխող տղամարդկանց տոկոսն ավելի բարձր է ցածր բարեկեցության առաջին, երկրորդ և երրորդ քվինտիլներում:

Ըստ կրթական մակարդակի` ամեն օր ծխող տղամարդկանց ամենացածր թիվը գրանցվել է թերի բարձրագույն կրթությամբ տղամարդկանց շրջանում, ովքեր հիմնականում ուսանողներ են: Տղամարդկանց կողմից ծխախոտի օգտագործումը հավասարաչափ է տարածված թե’ Երևանում, թե’ մարզերի քաղաքային վայրերում, թե’ գյուղական համայնքներում:

2016 թվականին` 2012 թվականի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում ավելացել է ամեն օր ծխող անձանց մասնաբաժինը, ընդ որում, և՛ տղամարդկանց և՛ կանանց շրջանում: Եթե 2012թ.-ին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում 15 և բարձր տարիքային խմբի բնակչության 23%-ը, ապա 2016թ.-ին՝ 26.2%-ը: Ընդ որում` ամեն օր ծխող տղամարդկանց թիվն ավելացել է 48.7%-ից մինչև 53.4%, իսկ կանանց թիվը՝ 1.3%-ից մինչև 2.3%: Աճել է նաև ոչ ամեն օր ծխողների թիվը:

2016 թվականին ծխող տղամարդկանց թիվը 15-19 տարիքային խմբում 15.1% է, ցուցանիշը կտրուկ աճում է 20-34 և 35-49 տարիքային խմբերում, համապատասխանաբար՝ 64.4% և 62.1%: Այն շատ բարձր է մնում 50-64 տարիքային խմբում՝ 56.6% և կտրուկ նվազում է 65 և բարձր տարեկանների խմբում՝ 30.3%: Կանանց շրջանում ամեն օր ծխողների թիվը 15-19 տարեկանների խմբում կազմել է 0.4%, և տարիքին զուգահեռ այն սկսում է աճել։ 20-34 տարեկանների մոտ ցուցանիշն աճում է մինչև 1.9%, 35-49 տարեկանների մոտ` մինչև 3.0%, իսկ 50-64 տարեկանների մոտ հասնում է 3.8%-ի։ Կանանց մոտ ծխելու պարբերականությունը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով: Եթե քաղաքացիական կացության գրանցման գործակալության և/կամ եկեղեցու հաստատմամբ ամուսնացած կանանց 1.2%-ն է ամեն օր ծխում, ապա առանց գրանցման ամուսնացածների` 2.9%-ը, չամուսնացածների` 4.1%-ը, իսկ ամուսնալուծվածների` 10.2%-ը:

2016 թվականին Հայաստանի Հանրապետության ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ, իսկ 2.8%-ը պասիվ ծխողներ` շաբաթական մի քանի անգամ: 37.9%-ը նշել են, որ իրենց տանը բացարձակապես չեն ծխում:

Հայաստանի Հանրապետությունում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխողներ են աշխատող անձանց 39.7%-ը, իսկ և’ բաց, և’ փակ տարածքում աշխատողների շրջանում պասիվ ծխողներ են 73.9%-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP