19:04 30.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետին՝ Ամբակում Գրիգորյանին։
«Ամբակում Գրիգորյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, որը, վստահ եմ, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ասել է Հայկ Գրիգորյանը։
ՔԿ նախագահն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ կադրերին գործուղելով մարզեր՝ խնդիր է դրվում բարելավել մարզային քննչական վարչությունների աշխատանքները՝ քննության որակն ու արդյունավետությունը։
«Գիտակցում եմ աշխատանքի ծանրաբեռնվածությունը ու պատասխանատվության աստիճանը։ Քննչական կոմիտեի ղեկավարությունը փորձում է հնարավոր քայլերը ձեռնարկել՝ քննիչների աշխատանքային պայմանները, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ինչու ոչ՝ նաև սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ, և նույնպիսի սրտացավ վերաբերմունք ակնկալում ենք աշխատակիցներից։
Արդարադատության հիմքը օբյեկտիվ նախաքննության իրականացումն է, քննիչների աշխատանքից է մեծապես կախված օրինականության, իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը։ Արարքի սխալ որակումները, դատավարական նորմերի խախտումներն ուղղակի անթույլատրելի են։ Մենք ծառայում ենք մեր ժողովրդին, իսկ դա սոսկ խոսքով չպետք է լինի, այլ՝ գործով։ Յուրաքանչյուր դեպքով, յուրաքանչյուր գործով քաղաքացին պետք է զգա, որ որևէ հանցագործ անպատիժ չի մնալու, արարքների որակումները լինելու են ճիշտ, պատասխանատվությունը՝ անխուսափելի»,- նշել է Հայկ Գրիգորյանը և հատուկ կարևորել քաղաքացիների հետ բարեխիղճ շփումները, համագործակցությունը։
«Մենք մեր ամենօրյա աշխատանքում առնչվում, գործ ենք ունենում հատկապես խոցելի խմբերի՝ հանցագործությունից տուժած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետ, որոնց իրավունքներն ու պարտականությունները հստակորեն ամրագրված են օրենսդրությամբ։ Եվ ուղղակի պարտավոր ենք յուրաքանչյուր քրեական գործով քննության ընթացքում հետևողական լինել դատավարական նորմերի պահպանման ուղղությամբ։ Ցանկացած՝ գուցե աննշան թվացող խախտում կարող է արժեզրկել, ստվերել ձեր կատարած աշխատանքը, իսկ նման «շռայլություն» մեզ թույլ տալու իրավունք պարզապես չունենք։ Ձեռք բերված որևէ ապացույց չպետք է լինի խոցելի»,- ընդգծել է ՀՀ ՔԿ նախագահը։
Հայկ Գրիգորյանը փաստել է, որ աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է կոլեկտիվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և վստահություն հայտնել, որ նորանշանակ պետին կհաջողվի ընդհանուր աշխատանքի շուրջ համախմբել բոլորին, իսկ անբարեխիղճ աշխատողները կհեռացվեն համակարգից։
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...