Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի բարձրահարկ շենքերին հասցված ավիահարվածների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի բարձրահարկ շենքերին հասցված ավիահարվածների մասին

20:35 07.10.2023

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր օդուժը շաբաթ օրը հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնում գտնվող երկու բարձրահարկ շենքերի, որոնք օգտագործվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի 17 ռազմական օբյեկտներին և 4 հրամանատարական կենտրոններին։

«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել երկու բազմահարկ շենքերի ռազմական ենթակառուցվածքին, որոնք օգտագործվում են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան զինյալների կողմից ահաբեկչական գործողությունների համար», – ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ:

Բանակը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը միտումնավոր ռազմական օբյեկտներ է տեղադրում Գազայի բնակելի շենքերի մեջ։

«Հարձակումից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է շենքի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան տարհանվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արմատականները 3 հազար հրթիռ են արձակել։ Բացի դրանից, տասնյակ զինյալներ են ներթափանցել Իսրայելի հարավի սահմանային շրջաններ: Իսրայելական զինվորականները մաքրում են բնակեցված տարածքները, իսկ ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին: Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սուր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է, ասել է, որ հրամայել է ռեզերվների համատարած մոբիլիզացիա։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մի շարք պաշտոնյաների հետ արտակարգ հանդիպման ժամանակ ընդգծել է պաղեստինյան ժողովրդի՝ իսրայելական զորքերի և վերաբնակիչների դեմ ինքնապաշտպանվելու իրավունքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

12:53 24.05.2025

Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումը

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:40 24.05.2025

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի: ...

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

12:26 24.05.2025

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը

12:17 24.05.2025

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

12:05 24.05.2025

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

Հոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...

SHANTNEWS

12:00 24.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP