11:53 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց ոլորտում առանձնացված հիմնական առաջնահերթությունները, այն է՝ աջակցություն փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին: Նախարարը հստակ և աներկբա հայտարարեց՝ խոսքը գյուղացուն տրամադրվելիք սոցաջակցության մասին չէ, այն է՝ մի բան տալ, որ պրոբլեմներ չլինեն: Նա ասաց, որ ոլորտում իրենց վարած քաղաքականությունը միտված է լինելու սոցիալական գյուղատնտեսությունից եկամտաբեր գյուղատնտեսության անցմանը, արդյունավետության ու եկամտաբերության բարձրացմանը:
«Եթե դա անգամ չբերի գների էական անկման, գոնե կհանգեցնի գյուղատնտեսությամբ զբաղվելու եկամտաբերության բարձրացմանը, ինչն, ի վերջո, գյուղնախարարության հիմնական գործառույթն է»,- ասաց նա:
Խաչատրյանը հիշեցրեց՝ հունիսին կաթի մթերման շուկայում խնդիրներ առաջացան, իսկ նման խնդիրներ միշտ էին առաջանում, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին մի քանի տարիներին գները նույն մակարդակի էին, այս տարի, սակայն, գնանկումը էական էր՝ եթե ձմռանը նվազագույնը 185 դրամով էր մթերվում, ամռանն այդ գինը հասավ 130 – 150 դրամի:
«Եթե հաշվի առնենք, որ գլխաքանակը քիչ է, արդյունավետությունը ցածր, մարդկանց հիմնական եկամուտը գալիս է կաթից, եթե գլխաքանակը շատ լինի, կաթնատվությունը բարձրանա, նույնիսկ, եթե մթերման գները չբարձրանան, ապա անասնապահությամբ զբաղվելու եկամտաբերությունը կարող է բավական բարձր լինել»,- նշեց նախարարը:
Նախարարի խոսքով՝ փոքր հողատարածքները «սուբօպտիմալ» են. կողք կողքի գտնվող հողատարածքներում աճեցնում են տարբեր մշակաբույսեր, կա շախմատի նման մի բան՝ ցորեն, վարունգ, դեռ խորհրդային շրջանից մնացած ծիրան, խաղող և այլն: Դրանով, ըստ նախարարի, այդ մեծ հողակտորի արդյունավետությունը նվազում է, նաև ոռոգման պահանջներն են տարբեր, գյուղտեխնիկայի պահանջները, գյուղացիների մի մասը վնասատուների դեմ պայքար իրականացնում է, մի մասը՝ ոչ:
«Բարդ է խնդիրը, այստեղ կարևոր է հողերի խոշորացումը՝ իհարկե, պահպանելով սեփականության իրավունքը, դրա մասին խոսք չի կարող լինել, ուղղակի անհրաժեշտ է, որ հողատերերը միավորվեն, որ բարձրանա այդ ընդհանուր հողակտորի արդյունավետությունը: Մենք շուտով ոռոգելի գյուղատնտեսության հետ կապված ծրագիր ենք սկսելու՝ եթե գյուղացիները միանան, հողերը խոշորացնեն, մենք կապահովենք ոռոգման կաթիլային ցանցով. կաթիլային նոր համակարգերի գրավչությունը միայն այն չէ, որ օգտագործվող ջրի ծավալն է պակասում, այլև ավելանում է բերքատվությունը, բարձրանում է բերքի որակը, ջուրը գնում է բույսին, ոչ թե կողքի մոլախոտին, պարարտացումը լինում է շատ ավելի արդյունավետ»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարն ասաց, որ դա հնարավորություն կտա վերականգնել ցանքսաշրջանառությունը, այն է՝ ինչ բերք պետք է ցանվի այդ վարելահողի վրա և ինչ հերթականությամբ, որովհետև եթե անընդհատ նույն հողակտորը նույն բերքի տակ է, հողը մաշվում է, քայքայվում, արդյունավետությունը նվազում է:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...