Դիետոլոգը նշել է երեխաների համար վեգան դիետայի հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Դիետոլոգը նշել է երեխաների համար վեգան դիետայի հետևանքները

23:34 29.10.2023

Վեգան դիետաները լիովին չեն բավարարում երեխայի պահանջմունքները սպիտակուցների և կարևոր միկրոէլեմենտների նկատմամբ. հյուսվածքների աճի, իմունային համակարգի և մկանների զարգացման համար երեխաները պետք է օգտագործեն միս, ձուկ, ծովամթերք, կաթ, կաթնաշոռ, պանիր և ձու: Այս մասին РИА Новости-ին հայտնել է մանկաբույժ Սվետլանա Մակարովան:

Ավելի վաղ շրջանային շտաբը հայտնել էր, որ Կրասնոյարսկից մի զույգ քրեական հետապնդման է ենթարկվել ապրիլին հիվանդության հետևանքով երկու տարեկան դստեր մահից հետո։ Ըստ քննիչների՝ մեղադրյալը երեխայի սննդակարգից բացառել է միսը, ձուկը, ձուն և կաթը։ Արդյունքում երեխայի մոտ առաջացել է խրոնիկ թերսնուցում և անեմիա։ Բացի դրանից, ծնողները լիովին հրաժարվել են երեխայի բժշկական օգնությունից։

«Վեգան դիետաները կարող են ամբողջությամբ չբավարարել երեխայի կարիքները սպիտակուցների և կարևոր միկրոէլեմենտների (վիտամին B12, երկաթ, ցինկ, օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամիններ D, A և այլն) նկատմամբ»,- ասել է Մակարովան։

Նա նշել է, որ ճիշտ սնվելը աճող օրգանիզմի առողջության հիմքն է։ Սնունդը պետք է էներգիա և «շինանյութ» ապահովի երեխայի աճի, զարգացման, ֆիզիկական և մտավոր գործունեության համար:
Սննդակարգի կարևոր բաղադրիչներից մեկը, որն անհրաժեշտ է հյուսվածքների աճի, իմունային համակարգի ձևավորման, մկանների զարգացման համար, սպիտակուցն է, պարզաբանել է մասնագետը։ Սպիտակուցներն օրգանիզմ են մտնում ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման սննդի հետ, սակայն ամբողջական սպիտակուցներով ամենահարուստ մթերքներն են միսը, ձուկը, ծովամթերքը, կաթը, կաթնաշոռը, պանիրը և ձուն, ասել է Մակարովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

14:55 03.07.2025

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

14:46 03.07.2025

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Հուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

14:38 03.07.2025

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

14:34 03.07.2025

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

14:33 03.07.2025

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի նախորդ երկու տարիների չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել երրորդ փուլ։ Իսպանացին երկրորդ փուլում 6-1, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 733-րդ ռակետ Օլիվեր Թարվեթին (Մեծ Բրիտանիա)։ ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

14:26 03.07.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: ...

BACK_TO_TOP