Մեր երկրում վարելահողերի 1/3-րդն օգտագործվում է ոչ ըստ նշանակության. Արթուր Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Մեր երկրում վարելահողերի 1/3-րդն օգտագործվում է ոչ ըստ նշանակության. Արթուր Խաչատրյան

12:33 31.08.2018

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կարևոր խնդիր է անմշակ հողերի կրճատումը: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ մեր երկրում վարելահողերի 1/3-ն օգտագործվում է ոչ ըստ նշանակության, իսկ արոտների պարագայում այդ ցուցանիշն ավելի մտահոգիչ է՝ մոտ 2/3 -ը:

Նախարարը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկման ժամանակ առաջարկել են նոր փորձնական ծրագիր, ստացել աջակցություն, որը հնարավորություն կտա կրճատել չօգտագործվող հողերի մակերեսը, աջակցել առավել խոցելի համայնքներին: Մյուս խնդիրն, ըստ նախարարի, ինտենսիվ ժամանակակից գյուղատնտեսության զարգացումն է:

«Գյուղատնտեսությունը մեծ քայլերով առաջ է շարժվում, ցավոք, մեզ մոտ այդ նոր մոտեցումները դեռ այդքան էլ տարածված չեն, նոր ինտենսիվ այգիների տարածումը ընդունված չէ, խոսքը թզուկային սորտերի մասին է, կարկտապաշտպան ցանցերի օգտագործման, կաթիլային ոռոգման համակարգերի մասին, այստեղ մեխանիզմի վերանայման խնդիր կարող է առաջանալ: Մենք հիմա սուբսիդավորում ենք տոկոսադրույքները, սակայն դիտարկում ենք նաև սուբսիդավորման մեկ այլ տարբերակի կիրառումը, որը կսկսենք, եթե ԱԺ-ն մեր բյուջետային հայտը հաստատի»,- ասաց նա:

Խաչատրյանը կարևորեց արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան` նշելով, որ մեր գյուղարտադրանքի հիմնական մասը գնում է մի շուկա, ինչի հետևանքով խոցելի ենք դառնում հենց թեկուզ արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Մի քանի օր առաջ դրամ-ռուբլի հարաբերակցությունը 7,7 էր, հիմա 7,17 , 7,15 է դարձել, և եթե արտադրանքը, օրինակ՝ դեղձը, վաճառվում է 100 ռուբլիով և դեղձի դիմաց ստացվում էր 770 դրամ, որը բաշխվում էր արտադրողի, արտահանողի, լոգիստիկ կազմակերպության և վաճառողի միջև, ապա հիմա բաշխվում է 717 դրամ: Նախարարի խոսքով՝ եթե կարողանան շուկաները դիվերսիֆիկացնել, ապա այս ռիսկը կկարողանան մեղմել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP