Խորհրդատվական ծառայությունները պետք է նաև նախաձեռնողական գործառույթ ունենան. գյուղնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Խորհրդատվական ծառայությունները պետք է նաև նախաձեռնողական գործառույթ ունենան. գյուղնախարար

12:48 31.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ ոլորտի զարգացմանը միտված երեք կարևոր գործիք առանձնացրեց: Դրանցից առաջինը սուբսիդավորումն է: Նախարարի խոսքով՝ մինչ օրս օգտագործվող սուբսիդավորման քաղաքականությունը երկու ուղղությամբ է գնացել, առաջինը հումքի սուբսիդավորումն է, երբ գյուղացիներին սուբսիդավորված գներով տալիս էին կալիումական, ֆոսֆորական, ազոտական պարարտանյութ, սերմացու, նաև դիզվառելիք, հիմա, սակայն, մի փոքր այլ մոտեցման են ուզում գնալ, գումարը տրամադրվում է վերջնական սպառողին, ինքն է որոշում կայացնում՝ ումից ինչ սերմացու գնի, ումից վառելանյութ կամ պարարտանյութ գնի: Խաչատրյանը նշեց, որ կա նաև մեկ այլ մոտեցում, այն է՝ տոկոսադրույքի սուբսիդավորում, որտեղ բազմաթիվ ծրագրեր ունեն, ենթադրենք՝ գյուղատնտեսական մեքենաների լիզինգի ծրագիրը, որով 2 տոկոսով սուբսիդավորում էր պետությունը, վերջնական սպառողի վրա ավելի էժան էր նստում, և նա ձեռք էր բերում այդ մեքենաները:

«Մյուս մոտեցումը, որ կուզեինք օգտագործել, նաև կապիտալի սուբսիդավորումն էր լինելու. տոհմային կենդանիների ներկրումը խրախուսող ծրագիր ենք ներկայացրել, տոհմային կազմն էլ բավական բարեփոխման կարիք ունի, եթե նայենք՝ Հայաստանում կովի միջին տարեկան կաթնատվությունը և համաշխարհային ցուցանիշները՝ կտեսնենք, որ էական աճ ունենք, գենետիկան թույլ չի տալիս ավելի շատ կաթ կթել, իհարկե, նաև սխալ են կերակրում, սակայն որքան էլ ավել կերակրես, կաթնատվությունը ավել չի լինի: Հիմա այս մեխանիզմն ենք առաջարկել, երբ ներկրողը որոշակի սուբսիդիա է ստանում, վերահսկողական գործառույթ էլ պետք է լինի, որ կարուսելի մեխանիզմը չգործի՝ կենդանին չներկրվի, սուբսիդիան ստանան ու հանեն»,- ասաց նա:

Նախարարը խոսեց նաև խորհրդատվական ծառայությունների մասին, նշեց՝ այն խորհրդատվությունը, որ տրամադրում են, այնքան էլ արդյունավետ չէ, ուստի հստակ հանձնարարական կա՝ մշակել նոր հայեցակարգ: Խաչատրյանի գնահատմամբ՝ այդ ծառայությունները պետք է լինեն շտապօգնություն, որ գյուղացին երբ ունենա խնդիր, միանգամից գնա այս կազմակերպություն, հասկանա՝ խնդիրը որն է և ինչ պետք է անել, բայց, ըստ նախարարի, այդ ծառայությունները արձագանքողականից բացի նախաձեռնողական գործառույթ պետք է ունենան, իրենք առաջինը գնան ասեն՝ այստեղ որ ցանում ես կաղամբ, պետք է աճի նաև բրոկոլի, կաղամբից քո եկամտաբերությունը 1 պայմանական միավոր է, բրոկոլիից կլինի 3: Խաչատրյանը նշեց՝ նոր մշակաբույսերից մարդկանց մոտ վախ կա, սակայն պետք է ցույց տալ, աջակցել:

Խաչատրյանը կարևորեց «դեմոնստրացիոն» դաշտերի, ֆերմաների ստեղծումը, որ մարդիկ իրենց աչքերով տեսնեն՝ նոր տեխնոլոգիաների օգատգործմամբ ինչ արդյունքի կարող են հասնել: Երրորդ գործիքն, ըստ նախարարի, հիմնական միջոցների կամ ենթակառուցվածքների ստեղծումն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP