13:01 31.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված հաջողություններից առանձնացնում է այն օրենսդրական փոփոխությունը, որով հանդես են եկել, և որը ԱԺ-ն ընդունել է: Այդ փոփոխությունն, ըստ նախարարի, միտված էր Հայաստանում խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը, տեղական արտադրողի պաշտպանությանը:
«Վերջապես հնարավորություն ունեցանք կանխելու վատ որակի սպիրտի ներմուծումը, ուղղակի հիշեցնեմ՝ սպիրտի արտադրությունը և կոնյակի արտադրությունը ծանուցման ենթակա գործունեություն են, ծանուցման տուրքը 10 մլն դրամ է, իսկ ներկրումը ծանուցման ենթակա չէր, այսինքն՝ սպիրտ կամ կոնյակ ներկրողը ավելի բարվոք վիճակում էր, քան տեղական արտադրողը: Հիմա մենք բերեցինք նույն օրենսդրական հարթության մեջ, այսինքն՝ սպիրտ ներկրելը և կոնյակ ներկրելը դարձավ ծանուցման ենթակա գործունեություն»,- ասաց նա:
Մյուս կարևոր փաթեթն, ըստ նախարարի, մեծ և փոքր արտադրողների միջև որոշակի հավասարության ներդրումն էր. մինչև 100 հազար լիտր սպիրտի արտադրության համար մի գումար է, հետո ամեն հավելյալ լիտրի համար որոշակի գումար: Խաչատրյանը նաև նշեց, որ ֆիքսել են կոնյակի նվազագույն գները:
«Եթե ֆիքսում ենք նվազագույն գինը, ասենք 3000 դրամ, ցածր հնեցման կոնյակի համար՝ մինչև 3 տարի, ապա և՛ լավը, և՛ վատը եթե մի գնով են վաճառվում, բնականաբար՝ գնորդը նախապատվությունը կտա ավելի լավ որակի կոնյակին. այստեղ կանխավարկածն այն է, որ մեր տեղական արտադրանքի կոնյակը ավելի լավ որակի կլինի, քան անհասկանալի հումքով և տեխնոլոգիայով արտադրված այն գորշ կամ դարչնագույն հեղուկը, որ հաճախ կրում է կոնյակ անունը»,- ասաց նա:
Նախարարը կարևորեց նաև լիզինգային մի ծրագիր: Նա ընդգծեց՝ Հայաստանի գյուղատնտեսության աքիլլեսյան գարշապարներից մեկը խիստ սեզոնայնությունն է. ծիրանի բերքը նախ լինում է Սուրենավանում: Խաչատրյանը հիշեցրեց՝ այս տարի առաջին ծիրանը 1500 դրամով էր շուկայում, քանի որ քիչ էր, հետո Արմավիրի ծիրանը հասավ, որից հետո գինը կարող է իջնել մինչև 200 դրամ, որովհետև եթե այդքանով չվաճառվի, բերքը պահել չեն կարող: Խաչատրյանը հայտնեց, որ նոր ծրագրով խրախուսում են սառնարանների և վերամշակման գործարանների ստեղծումը. եթե սառնարաններում պահեն, սեզոնայնությունը կիջնի, հետո 200 դրամից բարձրանում է արժեքը, և այն ծիրանը, որ համեմատելի չէ Արմավիրի՝ Էջմիածնի ծիրանի հետ, այսօր վաճառվում է շատ ավելի բարձր գնով, քան բարձրորակ շալախ ծիրանը՝ հուլիսին: Եթե ավելանան վերամշակող գործարանները, ապա ըստ նախարարի՝ մարդիկ ստիպված չեն լինի բերքը վաճառել միայն թարմ մրգի գնորդին, նրանք այլընտրանք կունենան՝ ավելի մեծ քանակությամբ բերք վաճառել վերամշակողներին:
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...