Վարչապետը հայտնեց, թե ինչն է փոխվել Հայաստանում վերջին 5 տարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.19 oC

Վարչապետը հայտնեց, թե ինչն է փոխվել Հայաստանում վերջին 5 տարում

15:42 17.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած որևէ ընտրության արդյունք չի նենգափոխվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում։

Վարչապետը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ավարտին հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձեւավորված ինստիտուտները ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում՝ միեւնույն ժամանակ չխախտելով ժողովրդավարության որեւէ սկզբունք: Նա ընդգծեց, որ խոսքի և հավաքների ազատությունը այդ ծանր իրավիճակում Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց:

«Ու չնայած այն բանին, որ խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն, պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց, եւ այդ նպատակով ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա եւ սահմանված կարգով արձակվեցին կառավարությունն ու խորհրդարանը:

Խորհրդարանի արձակումը դե յուրե ուժի մեջ մտնելուց երկու օր անց՝ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը, սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչեւ 4 կիլոմետր ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը:

Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելն ու Հայաստանի պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձեւավորելը:

Փաշինյանն ընդգծեց, որ այս միջավայրում Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, եւ կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ եւ մրցակցային:

«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը: Սա է 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո եւ առաջ գոյություն ունեցած Հայաստանի առանցքային տարբերությունը: Եթե հեղափոխությունից առաջ ընտրությունները սովորաբար դառնում էին ներքին ճգնաժամերի պատճառ՝ դրանց արդյունքների նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառով, հեղափոխությունից հետո ընտրությունները կանխարգելում կամ հաղթահարում են ճգնաժամը, որովհետեւ քաղաքացիները որոշում կայացնելու եւ այդ որոշումները իրագործելու ոչ միայն տեսական, այլեւ գործնական հնարավորություն ունեն:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել, եւ, եթե 6 տարի առաջ մարդիկ ծիծաղով կվերաբերվեին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքի մասին պնդումներին, հիմա լավ չեն հասկանա, թե ինչ ասել է ընտրությունների արդյունքների կեղծում կամ նենգափոխում: Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունում»,- եզրափակեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Ուկրաինային և ողջունում է Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համար

15:43 15.05.2025

ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Ուկրաինային և ողջունում է Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համար

ՆԱՏՕ-ի երկրները աջակցություն են հայտնում ամերիկյան կողմի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ պատերազմը արդար և տևական կարգավորման հասցնելու համար», – ասել է Ռյուտեն։ Նա նշել է, որ […] ...

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:39 15.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։ ...

Լավրովը բացառում է Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ներկայության հնարավորությունը

15:36 15.05.2025

Լավրովը բացառում է Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ներկայության հնարավորությունը

Ուկրաինայում որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դիվանագիտական ​​ակումբի նիստում։ «Այն հարցը, թե ինչպիսի ռազմական կարողություններ կունենա Ուկրաինան, ամենևին էլ անպատասխան չէ։ Այստեղ որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող», – ասել է նա։ Նախարարը մեկնաբանել է նաև Ստամբուլում սպասվող ռուսական և […] ...

Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզում․ Սուրենյանը կադրեր է հրապարակել

15:33 15.05.2025

Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզում․ Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ինձ ապշեցուցիչ կադր են ուղարկել։ Կայծակի հուժկու հարված Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում»,-գրել է Սուրենյանը։ ...

Կապահովվի նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը

15:30 15.05.2025

Կապահովվի նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման ընդունման նպատակն է ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը, շրջանառության բոլոր փուլերում գործընթացների ճիշտ կազմակերպումը, բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում […] ...

Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

15:26 15.05.2025

Թրամփը հայտարարել է, որ կքննարկի 2028 թվականի նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատերն իրեն խնդրում են կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, և ինքը կմտածի այդ մասին։ «Գիտեք, մենք ուզում ենք վերընտրվել։ Շատերը խորհուրդ են տալիս դա անել։ Ես կմտածեմ դրա մասին, չնայած դա շատ դժվար է», – ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազայում։ Ամերիկացի առաջնորդը […] ...

BACK_TO_TOP