Քննարկվել է բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.81 oC

Քննարկվել է բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

16:14 18.10.2023

Բուժաշխատողների լիցենզավորման գործընթաց ներդնելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին հիմք կդառնա վերջիններիս կողմից ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման համակարգի ներդնումը ենթադրում է ծավալուն նախապատրաստական աշխատանք, եւ բուժաշխատողները պետք է ժամանակ ունենան անցնելու այդ գործընթացով` նախաձեռնությամբ սահմանվում է, որ ավագ բուժաշխատողներն անհատական լիցենզիա պետք է ստանան մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները)` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով ներդրվող համակարգը թույլ կտա, որ նորավարտ ու մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձինք անցնեն լիցենզավորման գործընթացով, այնուհետեւ` մյուս բոլոր բուժաշխատողները:

Զեկուցողը հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մեր երկրում գործում է բուժաշխատողների համար շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման պարտադիր պայմանը: «Այն առաջին քայլն էր` ուղղված բժշկական գործունեությամբ զբաղվող անձանց մասնագիտական որակի նկատմամբ պահանջների բարձրացմանը»,- նշել է նախարարը եւ հավելել, որ լիցենզավորման համակարգի ներդրումը եւս կարեւոր քայլ է լինելու ՀՀ-ում առողջապահության ոլորտում առաջընթաց ապահովելու համար:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ 2025 թվականից հետո օրդինատուրան ավարտած մասնագետներն իրավունք կունենան մինչեւ 2027 թվականն աշխատել առանց լիցենզիայի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հարցին ի պատասխան` զեկուցողը նշել է. «2025 թվականից հետո բոլոր նորավարտները պետք է ստանան լիցենզիա եւ հետո ներգրավվեն աշխատանքի: Իսկ մինչեւ 2027 թվականը մենք պետք է անցկացնենք արդեն գործող բուժաշխատողների լիցենզավորման ամբողջ գործընթացը»:

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ հետաքրքրվել է` անհատական լիցենզիան արդյոք անհրաժեշտ է անհատական գործունեություն ծավալելո՞ւ, թե՞ ցանկացած հիվանդանոցում աշխատելու համար: Նախարարն ընդգծել է, որ անհատական լիցենզիա ունենալը մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլատվությունն է, սակայն այդ գործունեությունը հնարավոր է իրականացնել որոշակի տեսակի համար լիցենզիա ստացած վայրում: «Մենք ունենում ենք թե’ անձին եւ թե’ անձին վերաբերելի լիցենզավորման պահանջներ»,- մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ գործընթացն իրականացվելու է թափանցիկ, ներկայացուցչական, նոր չափանիշներին համապատասխան:

Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ընդունվել է իր ներկայացրած առաջարկների մեծ մասը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով բարձրագույն բժշկական հաստատություն ավարտած, վերապատրաստման գործընթացներ անցած ու այժմ գործող բժիշկների ու ավագ բուժաշխատողների համար լիցենզավորման գործընթաց սկսելը եւ լիցենզիոն քննություններ հանձնելը վերջիններիս վիճակի վատթարացնող դրույթ է: Մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ բուժաշխատողներից, իրենց գործունեությունը շարունակելու համար, պահանջվելու է անհատական լիցենզիա, քանի որ դրա բացակայության դեպքում նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվելու են: Ըստ նախարարի` հարցը քննարկվել է մասնագիտական շրջանակների հետ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բուժսպասարկման որակը բարձրացնելու համար լիցենզավորումը պետք է գործի հավասարապես. «Կարծում ենք` մեր բուժաշխատողները պատրաստ են անցնելու այս գործընթացով եւ հավաստելու իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու կարողությունները»:

Նախարարը պատգամավորների առաջարկներն առաջինից երկրորդ ընթերցում քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

09:50 15.05.2025

Կատարի վարչապետ․ Իսրայելը շահագրգռված չէ Գազայում հրադադարի շուրջ բանակցություններով

Իսրայելի հարվածները Գազայի հատվածին ցույց են տալիս հրեական պետության անհետաքրքրությունը հրադադարի հարցում: Այս մասին CNN International-ին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Սա, ըստ էության, խոսում է բանակցություններ վարելու նկատմամբ հետաքրքրության պակասի մասին։ Մենք համագործակցում ենք երկու կողմերի հետ և հույս ունենք առաջընթացի, բայց ես […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

09:45 15.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

09:40 15.05.2025

Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով

Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

BACK_TO_TOP