17:50 18.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 18-22-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին:
Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Ցուցահանդեսում ներկայացվում է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված հիմնականում օտարալեզու հայ գրականություն:
Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն (մանրամասները՝ «armlit.am» կայքում): Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է:
Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է լինելու Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձևավորում:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ազգային տաղավար ունենալու նպատակն այն է, որ հայ գրական գործակալները և հրատարակիչները կարողանան իրենց հանդիպումներն ազատորեն նշանակել մեր տաղավարում, ներկայացնել իրենց հրատարակությունները, գրողներին, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ, ծանոթանալ գրքերի ձևավորման միջազգային միտումներին և նորարարություններին՝ դրանք կիրառելով Հայաստանում: Ցուցահանդեսներին մասնակցության շնորհիվ է նաև, որ Հայաստանում այժմ գրահրատարակչության, հատկապես գրական թարգմանությունների վերելք կա:
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման հնարավորություն ունեն։ Պատահական չէ, որ գրքի տոնավաճառի բացման արարողությունից սկսած՝ մինչև համաժողովներն ու ներկայացումները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու ինտելեկտուալները ուղերձներ են հղում աշխարհաքաղաքական ճգնաժամի լուծումների և խաղաղության մասին։
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր այլ ընկերությունների, մեդիա մասնագետների՝ առաջարկելով համագործակցության և հաղորդակցության ֆունկցիոնալ կարևորագույն պլատֆորմ։
Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին նախորդ տարի մասնակցում էին ավելի քան 90 երկրների շուրջ 4000 ցուցադրողներ, 90000-ից ավելի ոլորտային մասնագետներ, մոտ 87000 այցելուներ, 6000-ից ավելի լրագրողներ և մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ:
Գրքերը և ծրագրերը ներկայացվում են ազգային և անհատական տաղավարներով, այդ թվում՝ քննարկում-միջոցառումներով, ցուցադրություններով։ Ֆրանկֆուրտն այս օրերին համարվում է աշխարհի գրքասերների հանդիպման վայր, որտեղ հարաբերվում են ազգային մշակույթները, արժեքային համակարգերը, աշխարհաքաղաքական բախումների վերաբերյալ երկխոսություն-քննարկումները, քաղաքակրթությունները, գրավոր ժառանգությունները, չորրորդ իշխանությունը։
2023 թվականը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի համար առանձնահատուկ տարի է. այն տոնում է հիմնադրման 75-ամյակը:
22:43 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԳ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել են ՊԵԿ-ում՝ ներկայացնելու իրենց հեղինակային նախագիծը՝ հարկերի վճարման կարևորության և սոցիալական պատասխանատվության մասին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ նախագահը ողջունել է նախաձեռնությունը և ընդգծել է, որ հասարակության մեջ հարկային կարգապահության ամրապնդումը շարունակական և հետևողական աշխատանք է, որում նախագծի հեղինակները կարևոր ներդրում են ունեցել։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:34 23.05.2025
Երևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներԱյսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցի թիվ 107 հասցեի մոտ բախվել են «Kia», «BMW» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասածքներով տեղափոխվել են մեծահասակները՝ ովքեր կին ու տղամարդ են՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, […] ...
22:21 23.05.2025
Ի՞նչ է հայտնի 1 ամիս առաջ Բաքվի բանտում հացադուլ սկսած սփյուռքահայ ռազմագերու առողջական վիճակի մասինԲաքվի բանտում գտնվող սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել ու տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Ի՞նչ է հայտնի իր վիճակի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի Վիգեն Էուլջեքջյանի մասին, ինչպես նաև մյուս մեր ռազմագերիների մասին, […] ...
22:11 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ: Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։ ...
21:48 23.05.2025
Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...