16:11 19.10.2023
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայից հետո հայտնաբերված և Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչների դիակներին առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Վատ վերաբերմունքի բոլոր ձևերին, դեպքերին, խոշտանգումներին վերաբերող ՄԻՊ-ի նախնական զեկույցը՝ որպես հիմնական ապացույց օգտագործվել է Հաագայի դատարանում ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի կողմից, և հիմնական արձանագրումները հետևյալն են. կան ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմիններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, և սա վկայում է, որ այս անձինք, բնականաբար, ենթարկվել են իմ կողմից հիշատակված վերաբերմունքի կոնկրետ տեսակներին, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք: Սա շատ կարևոր արձանագրում է, որը ՄԻՊ-ը ոչ միայն պարզապես բանավոր է իրականացրել, այլև անգլերեն հրապարակված զեկույցն ուղարկվել է բոլոր գործընկերներին, նաև ներկայացվել է Հաագայի դատարանում՝ որպես հիմնական ապացույց»,- ասել է Անահիտ Մանասյանը:
ՄԻՊ-ն նաև անդրադարձել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավար անձանց։
«Իմ արձանագրումը հետևյալն է, որը ես միջազգային գործընկերներին եմ ներկայացնում. էթնիկ հայերի իրավունքների սահմանափակումը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների ակնհայտ խախտումներով. առաջին հերթին անմեղության կանխավարկածի սկզբունքը բոլոր մակարդակներում Ադրբեջանում խախտվում է այս անձանց նկատմամբ, որովհետև ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործի՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ կոնկրետ քաղաքացիների կողմից: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը, բացի անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումից, անկողմնակալ և արդար դատարանի կողմից գործի քննությունն է, որն այս պայմաններում անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով նաև հայատյացության հովանավորվող քաղաքականությունը, որն իրականացվում է Ադրբեջանում»,- եզրափակել է Մանասյանը։
18:16 30.07.2025
Վահան Կոստանյանը Էստոնիայի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկանՀուլիսի 29-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբերանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները: ՀՀ […] ...
18:08 30.07.2025
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...
17:50 30.07.2025
Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքըՀուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...
17:40 30.07.2025
«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...
17:30 30.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...