18:11 25.10.2023
ԱԺ-ում լրագրողների հետ զրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղային չի համարում և ենթադրում է, որ Բրյուսելում եռակողմ հանդիպումը չի կայացել՝ ադրբեջանական կողմի չեղարկման պատճառով.
«Ես չեմ համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է, առավել ևս հայկական կողմի ակտիվ քաղաքականության և ակտիվ միջազգային շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ-որ տրամաբանության ենք բերել, որը բոլորի համար ընդունելի տարբերակ է: Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ դա ադրբեջանական կողմից է»,-ասել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահը անդրադառնալով «3+3» ձևաչափին Հայաստանի մասնակցությանը՝ նշել է, որ Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է:
«Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր է: Պետք չէ ասել, թե միանշանակ որևէ այլ տեղ չի քննարկվելու խաղաղությունը, տարածաշրջանի անվտանգությունը:Դա սխալ կլինի: Տարածաշրջանի անվտանգությունը պետք է քննարկել նաև տարածաշրջանում: Ես դեռ «3+3»-ը համարում եմ սկսնակ ֆորմատ»,- նշել է Ալեն Սիմոնյանը
ԱԺ նախագահը խոսել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից և ընդգծել, որ Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում երբեք իրեն ոչ դաշնակցային ձևով չի դրսևորել:
Մանրամասները՝ տեսանյութում:
09:45 15.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, […] ...
09:40 15.05.2025
Al Jazeera. 22 մարդ է զոհվել Գազայի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքովԳազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Խան Յունիս քաղաքի բնակելի թաղամասերին, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավում։ Արդյունքում, զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը […] ...
09:31 15.05.2025
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել ՏրիպոլիումՏրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...
09:26 15.05.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերումԳագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...
09:16 15.05.2025
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԻրանՄայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...
09:10 15.05.2025
Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԱռնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...