Իմ վարչապետության հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ ձևակերպման՝ սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+28.09 oC

Իմ վարչապետության հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ ձևակերպման՝ սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ. Փաշինյան

10:49 30.10.2023

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոփոխվող աշխարհում պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է համարում՝ առաջարկելով պետական հայեցակարգային ուղենիշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում։

«Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը սա համարեց կառավարության և անձամբ իր աշխատանքի կարևորագույն մասերից:

«Եվ իմ վարչապետության հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ: Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե, գիտակցումից կամ ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի և պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը: Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի: Եվ այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելն է, այդ գործին նպաստելը՝ հայրենասիրության գերադրական աստիճան»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա հասունացման ճանապարհ է, որն անցնում են կառավարությունը, խորհրդարանը, փորձագիտական հանրությունը, ժողովուրդը:

Վարչապետն այս հասունացման առանցքային խորհրդանշական պահերից մեկը համարեց ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ. կմ լինելու մասին ԱԺ ամբիոնից իր արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցը: «Դրանից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք»,-ասաց Փաշինյանը՝դա համարելով ոչ այնքան չիմացության խնդիր, որքան կրած անհաջողությունների ու ձախողումների անկյունաքար:

Ըստ նրա՝ այս ամենից հետևությունը պետք է լինի միանշանակ. «Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ: Եվ այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

17:46 22.05.2025

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

17:37 22.05.2025

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

17:30 22.05.2025

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից

17:26 22.05.2025

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից

Մայիսի 22-ին` ժամը 10:37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

17:18 22.05.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ […] ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:10 22.05.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Մայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց […] ...

BACK_TO_TOP