11:54 30.10.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Վ. Կ.-ից 2023 թվականի հունիսի 22-ին պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, Հ. Շ.-ն մեկ այլ անձի՝ Գ. Ե.-ի ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Գ. Ե.-ից 2023 թվականի հուլիսի 7-ին պահանջել է կաշառք, այնուհետև միջնորդ Ա. Կ.-ի միջոցով համաձայնության գալով կաշառքի առարկայի չափի շուրջ, նույն օրը Գ. Ե.-ից ստացել է 2000 ԱՄՆ դոլար:
2023 թվականի հոկտեմբերի 27-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչ Հ. Շ.-ն, վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ն, Վ. Կ.-ն և կաշառքի միջնորդություն կատարած Ա. Կ.-ն ձերբակալվել են:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել (2 դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կաշառք տալու համար Գ. Ե.-ին ու Վ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կաշառքի միջնորդության համար:
Գերզմանատան վարիչի, ինչպես նաև վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ի և Վ. Կ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է:
12:38 03.07.2025
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանի միջուկային ծրագիրը երկու տարով հետ են մղելՄիացյալ Նահանգները կարծում է, որ Իրանին ուղղված իր հարվածները երկու տարով հետ են մղել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Այս գնահատականը հուլիսի 2-ին լրագրողների հհետ ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները համաձայն են, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա հարձակման արդյունքում Միացյալ Նահանգները «մեկ […] ...
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
12:15 03.07.2025
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք […] ...
12:08 03.07.2025
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։ Middle East Eye-ը, հղում […] ...
12:06 03.07.2025
ԶՊՄԿ-ն 2024 թ․ արդյունքներով այս շաբաթ ՀՀ պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած […] ...